Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 

Հայաստանը մի շարք երկրների հետ բանակցում է էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով

Տնտեսություն

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրման ԵԱՏՄ սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ 0 տոկոս մաքսատուրքի կիրառմամբ։ Չի կիրառվելու նաև ԱԱՀ։ Այս արտոնությունների փաթեթն ուժի մեջ է լինելու 2024-2025 թվականներին։

2022-2023 թվականներին ևս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման պարագայում գործել են վերը նշված արտոնությունները։ Քանի որ արդյունքները գոհացուցիչ են եղել, որոշվել է դրանց գործողության ժամկետները երկարաձգել երկու տարով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին Հայաստան ներկրվել է 3485 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ՝ 12,1 անգամ։

«2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստան ներկրված էլեկտրական մեքենաների թիվը կազմել է 4909-ը։ Սա ցույց է տալիս, որ մենք այս ոլորտում ունենք նշանակալի արդյունք։ Այսինքն՝  յուրաքանչյուր տարի Հայաստան ներկրվող ու շահագործվող այս ավտոմեքենաների թիվը կտրուկ աճում է»,-ասաց Էմմա Մովսիսյանը։

Անդրադառնալով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրմանը՝ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ավտոմեքենաների գերակշիռ մեծամասնությունը Հայաստան ներկրվում է Արաբական Միացյալ Էմիրություններից, այնուհետև  ԱՄՆ-ից, Չինաստանից, որոշակի քանակությամբ՝ Իրանից և Վրաստանից։

«Եթե խոսենք ավտոմեքենաների արտադրության տարեթվերի մասին, ապա կարող ենք ասել, որ սպառողները հիմնականում նախընտրում են ավելի նոր տարեթվերի մեքենաներ։ Այստեղ կարող ենք ասել, որ ներկրվածի գերակշիռ մեծամասնությունը կազմում է 2021-2023 թվականների արտադրության ավտոմեքենաներ։ Ներկվում են և՛ բարձր, և՛ միջին դասի ավտոմեքենաներ։ Հիմնականում ներկրվում է Volkswagen ID.4, Volkswagen ID.6, Honda, Tesla, միջին սեգմենտում`Nissan LEAF, Chevrolet Volt, որոնց շուկայական միջին արժեքը 8-15 հազար ԱՄՆ դոլար է՝ կախված շարժիչի հզորությունից, արտադրության տարեթվերից և այլ բաղադրիչներից»,-ասաց Էմմա Մովսիսյանը։

Այս նախաձեռնության նպատակը հիմնականում Հայաստանի կառավարության կողմից որդեգրված կանաչ տնտեսության քաղաքականության դրույթների  կիրառումն է, որը նախատեսում է կրճատել դիզելային վառելիքի օգտագործումը, արտանետումները։ Էմմա Մովսիսյանը նկատեց, որ այս ավտոմեքենաների ներկրումների արդյունքում զարգանում են նաև հարակից ենթակառուցվածքները, ավելանում է լիցքավորիչ կայանների թիվը, որը հասել է 200-ի, ավելանում են վերանորոգման կետերը, ինչն էլ իր հետևից բերում է համապատասխան ներդրումներ և ավելանում են նաև աշխատատեղերը։

«Մենք այն քաղաքականությունն ենք որդեգրել, որ հետագայում և՛ պետական կառավարման ապարատում, և՛ մասնավոր շահագործման դեպքում շեշտակի ավելացնենք էլեկտրամոբիլների շահագործումը։ Դիտարկում ենք նաև Հայաստանում հետագայում հանրահայտ բրենդների հետ համատեղ արտադրությունների կազմակերպումը։ Այդ համատեքստում ներկայում որոշ երկրների հետ գտնվում ենք բանակցությունների փուլում»,-ասաց Էմմա Մովսիսյանը։

Նախարարությունը նախատեսում է ավելի լայն միջոցների կիրառում ենթակառուցվածքների մասով։ Մասնավորապես, դիտարկվում են այն բաղադրիչները, որոնց մաքսատուրքերը հնարավոր կլինի հանել և խթանել տվյալ ոլորտում տնտեսական գործունեությունը, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կիրառումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված