4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) 

Ոստիկանները զբոսայգում ծխող քաղաքացուց հարցրել են անուն-ազգանունը, հեռախոսահամարը և օրեր անց ուղարկել տուգանքի որոշումը. Հետք

Հասարակություն

Hetq.am-ը գրել է.

Մեծամորի բաժնի ոստիկանները 2023թ. դեկտեմբերի 18-ին մոտեցել են Արմավիրի կենտրոնական զբոսայգում ծխող Ռաշիդ Ավդոյանին և նախազգուշացրել, որ չի կարելի ծխել: Քաղաքացին ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ նախազգուշացնող ցուցանակ չկա՝ ծխելն արգելելու վերաբերյալ, ու չի իմացել արգելքի մասին: Ոստիկաններն ասել են, որ այս անգամ միայն նախազգուշացնում են, հաջորդ անգամ կտուգանեն: Հեռանալու ժամանակ ոստիկանները հարցրել են քաղաքացու անուն-ազգանունն ու հեռախոսահամարը: Օրեր անց քաղաքացին ստացել է որոշումը՝ 50 000 դրամ տուգանվելու մասին:

Ռաշիդի համար անակնկալ է եղել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը: Այդ տարածքում միշտ ծխել է: Ոստիկանների այցի ժամանակ այլ քաղաքացիներ ևս ծխել են տարածքում, քանի որ երբևէ չեն հանդիպել արգելող գրությունների: Ըստ քաղաքացու՝ ոստիկանները պարզաբանել են, թե տարածքում տեսախցիկներ կան տեղադրված, դրանցից են օգտվում: Մինչդեռ այդ տեսախցիկները ոչ թե քաղաքացիներին տուգանելու համար են տեղադրված, այլ՝ անվտանգության:

Ռաշիդի փոխանցմամբ՝ ոստիկաններն իրեն չեն հայտնել, որ տուգանում են, այլ հայտարարվել է նախազգուշացման մասին, ինչն ընդունել է: Մինչդեռ առանց անձը հաստատող փաստաթղթի, անուն, ազգանուն և հեռախոսահամարով ոստիկանները նույնացրել են քաղաքացուն՝ պատշաճ չտեղեկացնելով այդ մասին:

Ռաշիդ Ավդոյանը նշում է, որ ինքը որևէ փաստաթուղթ չի ստորագրել, այդ թվում՝ վարչական իրավախախտման արձանագրության տակ: Նախ՝ ոստիկանները չեն առաջարկել ստորագրել, հետո էլ իրեն չի բացատրվել վարչական պատասխանատվության ենթարկելու և բողոքարկելու կարգը: Որոշումը ստանալուց հետո է միայն իմացել, որ տուգանվել է:

Ռաշիդ Ավդոյանին տուգանել են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դ կետի պահանջները խախտելու համար, այն է՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում:

Քաղաքացին փոխանցում է, որ ինքը ծխել է զբոսայգում՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակից հեռու:

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ դեկտեմբերի 18-ին քաղաքացին ինքն է իր անձնական տվյալները՝ բնակության հասցե, ծննդյան տարի, փոխանցել է ոստիկանության ծառայողներին։ Հեռախոսահամար հարցնելու անհրաժեշտություն չի եղել։

Ըստ՝ Ն. Սարգսյանի, արձանագրությունը կազմվել է տեղում, սակայն քաղաքացին հրաժարվել է իր օրինակը վերցնել։ Նրան տեղում ասվել է, որ դեկտեմբերի 25-ին վարչական վարույթով լսումներ են լինելու, սակայն Ռ. Ավդոյանը հրաժարվել է ծանուցագիրը վերցնել ու ներկայանալ լսումներին։

Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ որևէ ապացույց, որ քաղաքացին ծանուցվել է վարչական վարույթի մասին, ինչին ի պատասխան Ն. Սարգսյանը փոխանցեց, որ տեղում է ծանուցվել, լրացուցիչ ծանուցագիր չի ուղարկվել։

Եթե ընդունենք նախարարության պարզաբանումը, ինչը հակասում է քաղաքացու հայտնած տվյալներին, ապա բաց է մնում կարևոր հարցը՝ ինչպե՞ս է ապացուցվելու, որ քաղաքացին իրականում տեղյակ է եղել, որ իր դեմ վարչական վարույթ է հարուցվել, և պատշաճ ծանուցվել է դրա մասին։

Ռաշիդ Ավդոյանը պնդում է, որ իրեն չեն տեղեկացրել վարույթի, տուգանելու մասին։ Չեն հարցրել նաև բնակության հասցեն։ Ինքն է ասել, որ Արմավիրի կողքի գյուղից է, տեղեկացված չէ արգելքի մասին, սակայն ոչ գյուղի անունն է նշել, ոչ տան հասցեն։

Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցինք, թե Արմավիրի զբոսայգիներում կա՞ն ծխելու համար առանձնացված վայրեր կամ տեղադրվա՞ծ են ծխելն արգելելու վերաբերյալ գրություններ:

Համայնքի ղեկավարը պարզաբանեց, որ առանձնացված տարածքներ չկան: Զբոսայգիներում ցուցանակներ ևս տեղադրված չեն, սակայն պարբերաբար թղթեր են փակցնում, որ ծխելն արգելվում է:

«Ճիշտն ասած՝ այս պահին չգիտեմ՝ դրանցից քանիսն է մնացել կամ չի մնացել, բայց մի քանի անգամ ինքնակպչուն թղթերով փակցրել ենք, կարծում եմ որոշները պահպանվել են»,- ասում է Դավիթ Խուդաթյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն
Ամենադիտված