Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դի Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ Սառցադաշտում գտել են 400 տարի առաջ կորած ճանապարհորդին Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին 

Օպերատիվ և անկախ աշխատելու մաստեր-կլասս՝ Անահիտ Մանասյանի համար

Վերլուծական

Այն, որ Հայաստանում կա ՄԻՊ պաշտոն զբաղեցնող պաշտոնյա, քաղաքացիներն անչափ հազվադեպ են հիշում և դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Բանն այն է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, թեև, արդեն մեկ տարուց ավել է, ինչ զբաղեցնում է այս բարձր և պատասխանատու պաշտոնը, որևէ կերպ չի նպաստել քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ շատ դեպքերում կա՛մ ընդհանրապես չարձագանքելով, կա՛մ ուշացած արձագանքելով, կամ էլ երկակի ստանդարտներ բանեցնելով:

Օրինակ՝ վերջինս, շնորհավորելով լրագրողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, վերջիններիս նաև հորդորել է պահպանել էթիկայի կանոնները և զերծ մնալ ատելության խոսքի տարածումից: Հետաքրքիր է, թե ինչու է ՄԻՊ-ը նմանատիպ կոչ-պահանջ հնչեցնում լրագրողների հասցեին, մի դեպքում, երբ նմանատիպ վարքագծով աչքի են ընկնում հիմնականում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները: Կամ մեկ այլ օրինակ՝ ՄԻՊ-ը գրեթե բոլոր ռեզոնանսային իրադարձությունների մասին տեղեկանում է համացանցից և սոցցանցերի օգտատերերի գրառումներից: Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է զբաղված ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը, գուցե այնտեղ պարզապես չեն պատասխանո՞ւմ քաղաքացիների զանգերին կամ պատասխանելուց օպերատիվ չեն գործում: 

 Մանասյանը խորհրդարանի ամբիոնից խոստանում էր լինել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանը: Սակայն, որքան անցնում է ժամանակը, այնքան ավելի հստակ է դառնում, որ Մանասյանը նախընտրում է հեռու մնալ այսպես կոչված՝ շառոտ թեմաներից և զբաղվել միայն անշառ և ապաքաղաքական հարցերով: Օրինակ՝ վերջինս ավետել է, որ իր ջանքերով վերականգնվել է քաղաքացու նպաստը կամ կրթություն ստանալու իրավունքը: Այս ամենը, անշուշտ, ողջունելի է և որքան ավելի մեծ թվով քաղաքացիների իրավունքներ վերականգնվեն, այնքան ավելի լավ: Սակայն, դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ երկրում առկա են շատ ավելի լուրջ և սուր խնդիրներ, որոնց շուրջ ցանկալի կլիներ և նույնիսկ անհրաժեշտ է լսել ՄԻՊ–ի կարծիքն ու գնահատականները:

Ուշագրավ է, որ երբ Անահիտ Մանասյանին խնդրում են դիրքորոշում հայտնել դիցուք՝ այսպես կոչված՝ անկլավների, Արցախի հարցի կարգավորման ընթացքում իշխանությունների որդեգրած քաղաքականության և հնչեցրած հայտարարությունների մասով, ապա նա պնդում է, որ չունի որևէ դիրքորոշում: Այսինքն՝ ստացվում է, որ ՄԻՊ-ն ունի դիրքորոշում միայն այն հարցերում, որոնք ուղղակիորեն չեն հակասում Փաշինյանի և նրա թիմի վարած քաղաքական գծին, օրինակ՝ ինչպես Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում: Մյուս բոլոր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը նախընտրում է անշառ դիրքորոշում որդեգրել, այն է՝ չորդեգրել և ոչ մի դիրքորոշում:

Մանասյանի արտասահմանյան գործընկերները կարող են վերջինիս օպերատիվ և անկախ աշխատանքի մաստեր կլասս ցույց տալ: Դիցուք՝ Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Էդոնը հրապարակավ քննադատել էր նախագահ Մակրոնի՝ իսլամական ծայրահեղականության մասով ներկայացված նախագիծը՝ նշելով, որ այն սահմանափակելու է քաղաքացիների ազատությունները և իրավունքները: Ֆինլանդիայի ՄԻՊ Քրիստինա Ստենմանը նույնպես քննադատել է իր երկրի նախագահին՝ ՌԴ հետ սահմանային անցակետերը փակելու որոշման համար: Օմբուդսմենի կարծիքով՝ այս միջոցը վտանգում է ապաստանի տրամադրման ընթացակարգի հասանելիությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դիՖինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասինՀնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժելՀամերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր»Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքովՄբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետՍառցադաշտում գտել են 400 տարի առաջ կորած ճանապարհորդինՆեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկելԲժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասինՆոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը ԱԽ անդամներին հանձնարարել է մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններինԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ, որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն (տեսանյութ)Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համարՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՎաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն Մելիքյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է աջակցության երթըԽաղաղ անհնազանդության ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 08:00-իցՍփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներումՀունաստանում երկրաշարժ է եղելՏարաներ, ներարկիչներ, սրվակ․ 46-ամյա տղամարդու մոտ մեթադոն են հայտնաբերել (տեսանյութ)Ադրբեջանում հրաբուխ է ժայթքելՇարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ)Մեր հերոսների արյունը մեզ վրա է, նրանք բոլորիս համար են իրենց կյանքը ընծայել. Բագրատ ՍրբազանՈւզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ)Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան«Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրըԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալԱյսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ)Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ ԴանիելյանԱռաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի Հերոսի մայր տիկին Գոհարը միայնակ փակել էր ճանապարհը, իսկ ոստիկանն իրեն ասում է՝ մի շահարկի որդուդ հանգամանքը. Լիլիթ Աթոյան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան
Ամենադիտված