Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ 

Ստեփանավանի քաղաքապետը քաղաքացուն դեմ է տվել պատին, դանակը մտցրել կոկորդը, սպառնացել, որ կսպանի.  MediaHub

Իրավունք

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում այն մասին, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Նաև տարածվել էր նշյալ քաղաքացու նկարը, որտեղ քաղաքացու պարանոցին կտրող-ծակող գործիքից ստացած քերծվածք է երևում:

«Դեպքի հանգամանքները պարզելու համար MediaHub-ը կապ էր հաստատել Ստեփանավանի համայնքապետարանի հանրային կապերի բաժնի հետ, որտեղից մեզ վստահեցել էին, թե նման միջադեպ համայնքապետարանում չի գրանցվել։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Արմինե Բալայանն անգամ  ծիծաղով էր արձագանքել կայքի հարցին, թե ինչպե՞ս կարող է համայնքապետարանում դանակահարության դեպք արձանագրվել։

Երբ նշել էինք, թե փաստաբան Կոչուբաևն է իր գրառման մեջ նշել, թե տուժող կողմը դիմել է ոստիկանություն, Բալայանն  արդեն չէր հերքել, որ միջադեպ է տեղի ունեցելէ նշելով, թե տղամարդը մտել է համայնքապետարանի շենք, սկսել է գոռալ, հայհոյել, ու նրան դուրս են հրավիրել շենքից: Նա նաև նշեց, թե տվյալ քաղաքացին և համայնքապետը չեն հանդիպել իրար»,– գրում է կայքը:

Mediahub-ը այս առիթով կապ հաստատեց նաև գրառման հեղինակի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ:

Վերջինս կայքի հետ զրույցում ասաց. «Իրականում Ստեփանավանի համայնքապետարանի մեկնաբանությունը զվարճալի է և կարելի է ժամանցային որակել: Ինչպե՞ս է լինում, որ քաղաքացին մտնում է համայնքապետարանի շենք և կտրած կոկորդով դուրս գալիս այնտեղից: Ես, իհարկե, նման զարգացումների սպասում էի, և մեզ մոտ եղած ձայնագրությունները չհրապարակեցի հենց այդ նկատառումով: Ես գրեթե վստահ եմ, որ քննությունն ընթանալու է միակողմանի, արդեն իսկ շտապօգնության բրիգադին հարկադրել են ձեւակերպել, որ քաղաքացուն, իբրև թե, տեղափոխել են Ստեփանավան քաղաքի այլ վայրից և նմանատիպ այլ խնդիրներ: Բայց ես ցանկանում եմ բոլոր ապօրինության դիմողներին երազախաբ անել, որովհետև մեզ մոտ առկա են խոսակցության ամբողջ ձայնագրությունները, որը մենք քննությանը կտրամադրենք բացառապես գործի ավարտին, երբ ոքաղաքապետը արդեն հարցաքննված կլինի, երբ որ դատավարական դուռը այն աստիճան խորացված կլինի, որ հետո մեր հանրությունը տեղեկանա, թե ինչ է, իրականում, տեղի ունեցել»:

Այնուհետև Կոչուբաևը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել, իրականում:

Նա ասաց, որ Գագիկ Կարապետյանը (տուժած քաղաքացու անունը) մտել է Ստեփանավանի քաղաքապետի ընդունարան, քաղաքապետի քարտուղարուհին ասել է «ամբողջ օրը ժողովի է, քեզ չի կարող ընդունել», Գագիկ Կարապետյանն էլ վրդովվել է, որ Երևանից հասել է Ստեփանավան, որովհետև ընդամենը քաղաքապետի մեկ ստորագրությունն է պետք եղել իրեն, որից հետո քաղաքացու «վրդովմունքի» վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով նրան տարել են քաղաքապետի աշխատասենյակ, որտեղ քաղաքապետը, ըստ փաստաբանի, Գ. Կարապետյանին «դեմ է տվել պատին, դանակը մտցրել կոկորդը և սպառնացել, որ կսպանի», որից հետո Գագիկ Կարապետյանը փախուստի է դիմել աշխատասենյակից:

Նա նաև նշեց, որ ինքն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել, որ քաղաքապետարանի տեսախցիկները առգրավեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Ամենադիտված