«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ Շարմազանով Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն Հովասափյան Տավուշյան պայքարը հասնում է Երևան ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից 

Արամ Ա կաթողիկոսը 2024-ը հռչակել է «Մարդուժի պատրաստության տարի»

Հասարակություն

Արամ Ա Վեհափառ Հայրապետը  2024-ը հռչակել է «Մարդուժի պատրաստության տարի»։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2003 թուականէն սկսեալ իւրաքանչիւր տարին կը ձօնէ մեր համահայկական կեանքին հետ անմիջական աղերս ունեցող երեւոյթի մը, դէպքի մը, դէմքի մը կամ յոբելեանի մը։ 2024 տարին Նորին Սրբութիւնը Հայրապետական յատուկ գիրով հռչակեց ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ։ Իւրաքանչիւր տարուան Հայրապետական հռչակագիրը յատուկ հանդիսաւորութեամբ կ՚ընթերցուի մեր բոլոր եկեղեցիներուն մէջ, որպէսզի մեր ժողովուրդի զաւակներուն ուշադրութիւնը կեդրոնանալու հրաւիրուի տուեալ թեմային, եւ Վեհափառ Հայրապետին թելադրութիւններով ու ցուցմունքներով վառենք մեր եկեղեցական ու ազգային վարչակազմակերպչական կեանքը։

Արդարեւ, Կիրակի, 14 Յունուար 2024-ին, նախագահութեամբ Արամ Ա. Կաթողիկոսին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ, որուն ընթացքին Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան հատուածներ ընթերցեց Նորին Ս. Օծութեան «Մարդուժի Պատրաստութեան» տարուան նուիրուած Հայրապետական յատուկ հռչակագրէն։

«Հայրական սիրով, Հայրապետական օրհնութեամբ եւ ազգային վառ ապրումներով» ողջունելէ ետք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդները, հոգեւոր դասը, ազգային իշխանութիւնները եւ մեր ժողովուրդի զաւակները, Վեհափառ Հայրապետը անոնց ուշադրութեան յանձնած է, թէ «բոլոր կրօնները ու քաղաքակրթութիւնները յատուկ ուշադրութեան արժանացուցած են մարդը, որպէս մտածող, գործող, կառավարող եւ իր ստեղծագործ ոգիով ընկերութեան կեանքը զարգացնող եւ անոր իմաստ ու ուղղութիւն տուող իրականութիւն»։ Այս մտածումէն ելլելով՝ Հայրապետը հարց տուած է, թէ «ինչո՞ւ մարդուժի պակաս կայ Սփիւռքի կեանքէն ներս. ի՞նչ են ատոր պատճառները». եւ ապա պարզած է հայ կեանքի այսօրուան պատկերը.- ա) մեր ունեցած ներկայ մարդուժը ընդհանրապէս չի համարատասխաներ ներկայ ժամանակներու կարիքներուն ու պահանջներուն, եւ բ) մեր մարդուժին կարեւոր մէկ մասը փաստօրէն կա՛մ հայ կեանքի լուսանցքին վրայ կը գտնուի, կա՛մ հեռու է հայ կեանքէն։ «Այս մտահոգիչ երեւոյթին դիմաց, չենք ուզեր այպանել ո՛չ հեռու մնացողները եւ ո՛չ ալ անոնց հեռու մնալուն պատճառ հանդիսացած կառոյցները կամ պատասխանատուները։ Կ՚ուզենք բարձրագոյն աստիճանի կարեւորութեամբ շեշտել, թէ աւելի քան երբեք հրամայական է, որ զանազան պատճառներով հայ կեանքէն հեռու գտնուող մեր մարդուժը մօտենայ հայ կեանքին, մասնակից դառնայ մեր հաւաքական ապրումներուն, մաքառումներուն, ծրագիրներուն ու աշխատանքներուն։ Այս հաստատ կամեցողութիւնը ու գիտակից յանձնառութիւնը կը սպասենք հեռու մնացողներէն։ Միաժամանակ՝ կը սպասենք, որ պատասխանատու մարմիններ լայն կարելիութիւններ ստեղծեն մեր մարդուժին ու յատկապէս երիտասարդ ոյժերուն, զանոնք գրաւելով մեր կառոյցներէն եւ ընդհանրապէս հայ կեանքէն ներս» ըսած է Նորին Սրութիւնը։

Իր Հայրապետական հռչակագիրին մէջ, Վեհափառ Հայրապետը թուած է այն կառոյցները ու միջոցները, որոնք կարեւոր նպաստ կրնան բերել մարդուժի պատրաստութեան առաքելութեան.- ա) ընտանիքը, բ) եկեղեցին, գ) մեր Ս. Աթոռին Դպրեվանքը, դ) հայ դպրոցը, ե) բոլոր կառոյցները, զ) հայագիտական կեդրոնները, է) Կաթողիկոսարանի մանկավարժական կեդրոնը եւ ը) համալսարանական ուսումը։ Ինքնուսումը եւս կարելիութիւն կու տայ եւ իր կարեւոր ներդրումը կրնայ ունենալ մարդու կազմաւորման։

Հռչակագրի աւարտին, Արամ Ա. Կաթողիկոս կատարած է իր Հայրապետական գործնական թելադրութիւնները, տուած է ցուցմունքներ եւ վստահեցուցած է, որ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պատրաստ է զօրակից ու գործնապէս մասնակից դառնալու մարդուժի պատրաստութեան նուիրական առաքելութեան»։

Ստորեւ կը ներկայացնենք 2003 թուականէն մինչեւ օրս Վեհափառ Հայրապետին կողմէ կատարուած տարեկան հռչակումներու ցանկը.-

2003 - Աստուածաշունչի Տարի

2004 - Հայ Ընտանիքի Տարի

2005 - Ազգային Պահանջատիրութեան Տարի

2006 - Հայ Դպրոցի Տարի

2007- Հայ Լեզուի Տարի

2008 - Քրիստոնէական Դաստիարակութեան Տարի

2009 - Երիտասարդութեան Տարի

2010 - Հայ Կնոջ Տարի

2011 - Հայ Մանուկի Տարի

2012 - Հայ Գիրքի Տարի

2013 - Հայ Մօր Տարի

2014 - Տարեցներու Տարի

2015 - 100-ամեակ Հայոց Ցեղասպանութեան (Կոնդակ)

2016 - Ծառայութեան Տարի

2017 - Վերանորոգման Տարի

2018 - 100-ամեակ Հայաստանի Առաջին Հանրապետութեան (Կոնդակ)

2019 - Հայ Մամուլի Տարի

2020 - Յատուկ Խնամքի Կարօտ Հայորդիներու Տարի

2021 - Արցախի Տարի

2022 - Սփիւռքի Տարի (Ա.)

2023 - Սփիւռքի Տարի (Բ.) Ինքնաքննութենէ Վերակազմակերպում

2024 - Մարդուժի Պատրաստութեան Տարի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկումՆիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԻնչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՇուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ Գալստյան
Ամենադիտված