Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալ Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ Մանթաշյան Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան Ավինյան Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 

Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում. ԱԺ նախագահը՝ պատվավոր կոչումների չեղարկման մասին

Քաղաքական

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կողմ է պատվավոր կոչումների չեղարկման նախագծին. նրա խոսքով՝ եղել են մականունավոր մարդիկ, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել:

Սիմոնյանն այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկմանը:

«Դա ԽՍՀՄ-ի ստեղծածն է: Քանի որ մրցակցություն չի եղել, և արտիստները չեն կարողացել գումար աշխատել, պետությունը որոշել է, որ այս մարդը լավն է, այս մեկը Կոմկուսին ձեռնտու է: Ուրիշ ոչ մի երկրում նման բան չկա, Մայքլ Ջեքսոնը և Լուչանո Պավարոտտին ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն, իրենք եղել են, կան ու մնալու են որպես մարդկության համար արժեք: Իսկ որոշ մարդիկ Հայաստանում ծառայություն են մատուցել, գնացել մեկի երեխայի հարսանիքին երգել են, «շեֆը» ասել է կազմակերպեն, որ նրան ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում տան»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հավելեց՝ մականունավոր մարդիկ կան, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել: Կամ սեփական անուն-ազգանունը գրել չիմացող մարդիկ գիտությունների թեկնածուի կոչում են ստացել:

«Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում: Այդ էլիտաները չկան, կա մի էլիտա, որը ժողովուրդն է»,-ասաց Սիմոնյանը:

Դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Այդ էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց ժողովրդի մոտ 0 վարկանիշ ունեն»:

Ըստ Սիմոնյանի՝ ոչ մի զարգացած երկրում կոչումների շնորհման նման համակարգ չկա, դա խորհրդային ժառանգություն է: Նա ընդդիմությանը հորդորեց նայել ցուցակը, թե մեծանուն մարդկանցից բացի նաև ում են վաստակավոր կամ ժողովրդական գործչի կոչում տվել:

Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումները: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Առաջադեմ երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ: Նախագիծը ներկայացրած արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը վստահեցրել է՝ դա չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար: Լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ:

 Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ են նախագծին:

«Անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել խորհրդարան»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա տեսակետ հայտնեց, թե անհատի հեղինակությունը և ազգային էլիտաները իշխանությանը պետք չեն: «Մենք գործ ունենք հերթական անգամ եղած ավանդույթն ու ժառանգությունը մերժելու և ամեն ինչ 0 կետի սկսելու վարքագծի հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գավառցիները դիմավորեցին Սրբազան Հորն ու նրա ղեկավարած Շարժմանը (տեսանյութ)ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալԻ՞նչ պաշտոն, ինձ ոչ մի պաշտոն չի հետաքրքրում, էդ իրենց ծնկներն է դող ընկել աթոռի համար (տեսանյութ)Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ ՄանթաշյանՇարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն ՄանուկյանԱպրի Սևանը, էս մարդիկ մեզ պահել են, երբ ուսանող էինք. Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով Արյունաքամությունը պիտի դադարեցվի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան ԱվինյանՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբՊատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՀայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելԼՂ-ի հարց երբեք չի եղել, եղել է ՀՀ-ի հարց, մեզ ուզում էին մտցնել Միութենական պետության կազմի մեջՄտահոգ ենք՝ կոռուպցիան արմատախիլ չի արվել, իսկ թալանված միջոցները վերադարձվելու են պետությանը (տեսանյութ)Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվությանԴավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Դավաճանի հոդվածով կալանավորված 17 հոգուց 16-ը ազատվել է կալանքից. Լիլիթ Գալստյանը՝ ՎարդապետյանինԵկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՌիո դե Ժանեյրոյում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել (լուսանկարներ)Հոգևոր Հայստանը հաղթելու է նոր Հայստանին. դա ապացուցվեց ՍևանումԵթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իսրայելը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվելՄայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն. Վահե ՀովհաննիսյանՀանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամով» ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համարԻ՞նչ անենք, նստենք, նայենք՝ մի խելագարը ո՞նց է մեր երկիրը քայքայում. Ալիսա ԳևորգյանՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանըԱլեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (տեսանյութ)Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան ՕհանյանՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԲուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումըԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելու Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազինՉեխիայի հայ համայնքը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՍակրավոր է վիրավորվել այսօր Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար ՍավզյանՈղբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Ամենադիտված