Մեսսին բաց կթողնի ՖԻՖԱ-ի արարողությունը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում պարտվելուց հետո
![Մեսսին բաց կթողնի ՖԻՖԱ-ի արարողությունը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում պարտվելուց հետո](/timthumb.php?src=disc/15-01-24/7590f0604c9bf503bccd129944220ca1.jpg&w=780)
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի 2023-ի The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությանը՝ ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում պարտվելու պատճառով: Այս մասին հայտնում է DSports-ը։
Արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին Լոնդոնում։ Հրատարակության տվյալներով՝ այս որոշման պատճառ է դարձել քվեարկության արդյունքը, որում Մեսսին հաղթող չի դարձել։
Արգենտինացուց բացի մրցանակին հավակնում են նաև ֆրանսիացի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։ Մեսսին երկու անգամ դարձել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
![](banners/armflix.jpg)