Ֆուտբոլում միայն հաղթանակներն են կարևոր․ Ալեգրի
Սպորտ«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր թիմի խոշոր հաշվով հաղթանակի մասին.
«Բյանկոներիները Ա Սերիայի 20-րդ տուրում հաղթեցին «Սասուոլոյին»՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ «Յուվենտուսի» համար սա վեցերորդ անընդմեջ հաղթանակն է բոլոր մրցաշարերում՝ 18-3 ընդհանուր գնդակների տարբերությամբ։
Ֆուտբոլում միայն հաղթանակներն են կարևոր։ Մենք շատ գոհ ենք, բայց պետք է շարունակել աշխատել և առաջ գնալ։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք «Լեչեի» հետ առաջիկա հանդիպման վրա»,-ասել է Ալեգրին խաղից հետո։