Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան 

Չինաստանն Արամ Խաչատրյանի հոբելյանը տոնել է մրցույթով և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներով

Գիտություն և Մշակույթ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ 2023-ին Չինաստանում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել. Պեկինում առաջին անգամ անցկացվել է հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթ՝ «ջութակ» մասնագիտական կարգում։

Խաչատրյանի անվան մրցույթը համատեղ կազմակերպել են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Չինաստանի ազգային օպերային թատրոնը և Չինաստանի պետական կառույցները։ Մրցույթի անցկացմանը Չինաստանում խրախուսել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ չինական կողմից հրավիրված է եղել եզրափակիչ փուլում նվագակցելու մրցույթի մասնակիցներին, ինչպես նաև հանդես գալու գալա համերգի ընթացքում։ Մրցույթն անցել է բարձր մակարդակով՝ արժանանալով այդ երկրում դասական երաժշտության սիրահարների և մասնագետների բարձր գնահատանքին։

Ստուգատեսի գալա համերգի և մրցանակաբաշխության ընթացքում Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը բարձր են գնահատել Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի անցկացումը Չինաստանում՝ կարևորելով երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդումը։

Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին կազմված է եղել հեղինակավոր երաժիշտներից՝ Յարոսլավ Նադրժիցկի, Հրաչյա Ավանեսյան, Անդրեաս Ֆլոր, Իգոր Պետրուշևսկի, Սոյոնգ Յուն և այլք։ Մրցույթին մասնակցել են ջութակահարներ ավելի քան տասը երկրից, եզրափակիչ փուլում նրանք կատարում էին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Մրցույթում հատուկ մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող երիտասարդ ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ չինական կողմի հրավերով հանդես է եկել նաև երեք համերգով։ Համերգները կայացել են դեկտեմբերի 29-ին՝ Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են եղել նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մաեստրո Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ Արամ Խաչատրյանն իր արվեստով Հայաստանում և Հայաստանից դուրս շատ մարդկանց է միավորում։ Նրա խոսքով՝ Չինաստանում կայացած մրցույթի շնորհիվ բազմաթիվ երաժիշտներ սովորեցին և իրենց ծրագրերում ընդգրկեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դառնալով հայկական հնչյուններն աշխարհում տարածող երաժշտական դեսպաններ։

Խաչատրյանի անվան մրցույթը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները լայնորեն լուսաբանվել են չինական հեռուստաընկերություններով և զանգվածային այլ լրատվամիջոցներով։ Մրցույթի 3 փուլերի ուղիղ հեռարձակման արդյունքում արձանագրվել են ավելի քան 430 հազար առցանց դիտումներ, իսկ այլ լրատվամիջոցների միջոցով մրցույթի և Սիմֆոնիկ նվագախմբի համերգների դիտումները գերազանցել են 900 հազարը։ Դիտումների  մեծ ցուցանիշը նպաստել է Խաչատրյանի արվեստի հանրահռչակմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Ամենադիտված