Հայ լողորդները Փարիզ-2024-ի ուղեգրերի համար պայքարը կսկսեն Դոհայում
ՍպորտՓետրվարի 2-18-ը Դոհայում կկայանա լողի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։
Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել հունիսին Բելգրադում նախանշված Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար: