Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի 

Հայաստան-Սփյուռք միասնությունը վերականգնելու համար անհրաժեշտ է նոր՝ «երրորդ ուժի» ձևավորումը

Վերլուծական

Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության համար անչափ կարևոր է համայն հայության շահերի մեկտեղումը, ինչը գրեթե անհնար է դարձել՝ ՀՀ իշխանությունների կողմից Սփյուռքի նկատմամբ վարվող քաղաքականության պարագայում: Նիկոլ Փաշինյանը և իր թիմն այս ընթացքում արել են հնարավորն ու անհնարինը՝ Սփյուռքի հետ հարաբերությունները փոշիացնելու, Հայաստան-Սփյուռք կապը կտրելու համար: 2020 թվականին խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։

Սակայն, այն, որ հարաբերությունները սառել են, պարզ դարձավ դեռևս 2019 թվականի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա թելեթոնից հետո: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի 2019 թվականի հանգանակության ընթացքում հավաքվել էր մոտ 9.856.100 դոլար: Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: 2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար: Այս տարի նույնիսկ ավանդական թելեթոնն անցկացվեց այլ ֆորմատով, քանի որ հասկանալի է՝ Սփյուռքը չէր պատրաստվում քսակը բանալ այն բանից հետո, երբ պատերազմի օրերին հավաքած ողջ գումարը փոխանցվեց կառավարությանը և դրա մի մասն էլ ծառայեց այս կամ այն պաշտոնյայի աշխատասենյակի վերանորոգմանը: Բաց է մնում նաև հիմնադրամում ֆինանսական աուդիտի անցկացման թեման, որն ամեն գնով փորձ է արվում ջրել: Թերևս դա է պատճառը, որ այս տարվա թելեթոնի արդյունքներով հավաքագրվեց ընդամենը 8,4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչն աննախադեպ ցածր արդյունք է վերջին տաս տարիների ընթացքում:

Տապալվել է նաև այս իշխանությունների կողմից դեռևս 2018-ին հռչակված ներգաղթի ծրագիրը: Եթե նախկինում բազմաթիվ սփյուռքահայերի շրջանում հայրենիք վերադառնալու ցանկություն կար, ոմանք նույնիսկ իրենց ապագան տեսնում էին հենց Հայաստանում, ապա հիմա այդ ցանկությունը հիմնականում վերացել է, քանի որ ՀՀ-ն նույնիսկ իր սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքացիների անվտանգությունն ի վիճակի չէ ապահովել, ուր մնաց, որ կարողանա սփյուռքահայերի պահանջները բավարարել։  Սփյուռքը վերակազմակերպելու հարցում այնպիսի մի կետի ենք հասել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ստիպված էր եղել 2022 թվականը հռչակել Սփյուռքի տարի։ Ինչ վերաբերվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, ով, ըստ էության, պետք է նպաստեր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ռեստարտին, ապա նա այս ընթացքում հարկատուների հաշվին միայն պարգևավճարներ էր բաժանում ու արտասահման ուղևորությունների մեկնում։

Ակնհայտ է, որ գործող իշխանություններին Սփյուռքը կարմիր քարտ է ցույց տվել և վերջիններիս հետ որևէ համագործակցություն այլևս անհնարին  է համարում, քանի որ Փաշինյանն ու թիմը սպառել են վստահության ողջ պաշարը՝ Հայաստանն ու Արցախը հասցնելով անդունդի եզրին: Հետևաբար, Հայաստան-Սփյուռք կապերը վերականգնելու և նոր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում իշխանության գան Սփյուռքի կողմից ընդունելի և վստահություն վայելող գործիչներ, ովքեր կվերականգնեն Սփյուռքի վստահությունը ՀՀ–ի նկատմամբ և կկարողանան ճիշտ ու նպատակային օգտագործել համայն հայության ներուժը, կլուծեն սփյուռքահայ համայնքների համախմբման հարցը, առավել արդյունավետ կօգտագործեն Սփյուռքի համապատասխան կոորդինացնող կառույցներն՝ ի շահ Հայաստանի և Արցախի: Իսկ դրա համար, ինչպես և բազմիցս գրել ենք, անհրաժեշտ պայման է այլընտրանքային՝ երրորդ ուժի կամ ուժերի ձևավորումը: Միայն նոր քաղաքական ուժն ի վիճակի կլինի հանրային ու քաղաքական դաշտ բերել նոր մտածողություն, մեծամասնության համար ընկալելի նոր առաջնորդ, գեներացնել կազմակերպական-կառուցվածքային նոր ձեւեր և լուծել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներն ու մարտահրավերները:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
Ամենադիտված