ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Արաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի 

Վերափոխելով Սահմանադրությունը` Նիկոլ Փաշինյանն ական է դնում ՀՀ անկախության տակ

Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ  Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Ներկայացնենք, թե, ըստ շրջանառվող լուրերի, ինչ կետեր կարող են առկա լինել Փաշինյանի «հագով կարած» նոր Սահմանադրությունում:

1) Անկախության հռչակագրի վերախմբագրում՝ Արցախի հանձնումը լեգիտիմացնելու նպատակով: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Եվ հենց այդ պատճառով է , որ նոր Սահմանադրությունը Փաշինյանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ:

2) Հրաժարում Հայ դատից:  Գործող Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Փաշինյանի խմբագրած Սահմանադրությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրելու է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում, սա էլ իր հերթին նշանակում է խաչ քաշել Հայաստանի և Սփյուռքի հանուն Հայ դատի մղված երկար տարիների պայքարի վրա: Չմոռանանք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պահանջ ՀՀ իշխանությունների առջև դրել էր հենց Անկարան:

3) Հայ ժողովրդի ազգային ինքնության վերջնական ջախջախում՝ դուրս բերելով Մայր օրենքից այն ամենը, ինչ հային օգնում է հայ մնալ: Դիցուք՝ չի բացառվում, որ ՀՀ զինանշանից հեռացվի Արարատ լեռը: Պատահական չէ, որ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում նշում, որ իր համար ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է: Հեռացնելով Արարատը ՀՀ զինանշանի վրայից՝ Փաշինյանը կշահի նաև Թուրքիայի սիրտը և ևս մեկ խոչընդոտ կվերացնի հայ-թուրքական «հաշտեցման» ուղղուց:

4) Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի վերացում՝ հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով: Պատահական չէ, որ վերջին շրջանում պրո-իշխանական տարբեր խմբերի կողմից ակտիվ քարոզչական աշխատանք է տարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ: Դրա վառ դրսևորումն էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց հրապարակել կաթողիկոսի ուղերձը ամանօրի գիշերը: Օրեր առաջ էլ մամուլը գրել է, որ մի շարք անհատներ պատրաստվում են նստացույց սկսել Մայր Աթոռում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը: Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետականության միակ ինստիտուտը և նրա դերը հայ ժողովրդի կյանքում դժվար է գերագնահատել, սրանով է պայմանավորված այն կատաղի պայքարը, որը օրվա իշխանությունները վարում են եկեղեցու և հոգևոր բարձրագույն դասի դեմ:

5) Գենդերային բազմազանության հասկացության սահմանում: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք բավական մեծ տեղ է հատկացվում ԼԳԲՏ համայնքին, սնկի պես աճում են վերջիններիս իրավունքները պաշտպանող և արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների թիվը: Ավելին՝ Փաշինյանն ու թիմը շուրջ երկու տարի է փորձում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, պարտադրվում է Արևմուտքի կողմից: Սահմանադրության մեջ գենդերային բազմազանության հասկացության սահմանումը հնարավորություն կտա առանց խոչընդոտների վավերացնել այդ կոնվենցիան: Ասել, որ դա լուրջ հարված է լինելու ավանդական ընտանիքի կոնցեպտին, իսկ այնուհետև՝ մեր բոլորիս երեխաներին, նշանակում է ոչինչ չասել:

6) Սեփական իշխանության վերարտադրություն՝ պառլամենտական կառավարման համակարգից նախագահականի անցման միջոցով: Բանն այն է, որ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ  ընտրությունների պարագայում իր և իր թիմի ընտրվելու շանսերն անչափ փոքր են, մինչդեռ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե է՝ ընտրություն չէ և ժողովրդի մի մասը, գուցե նաև խորապես չգիտակցելով առաջարկվող փոփոխությունների բուն էությունը և չնկատելով թաքնված ականները, կարող է այո ասել առաջարկվող նոր Սահմանադրությանը: Արդյունքում կունենանք իրավիճակ, երբ նոր Սահմանադրության մեջ կներդրվի նախագահի պաշտոնը, ինչն էլ թույլ կտա վարչապետի աթոռից սահուն և ավտոմատ անցում կատարել նախագահի աթոռին՝ անվերահսկելի լծակներով և լիազորություններով: Կասկած անգամ չկա, որ Փաշինյանը կօգտվի դրանցից՝ հայ ժողովրդի ազգային ինքնությունը վերջնականապես լղոզելու, Արցախը Ադրբեջանի կազմում դե-յուրե ճանաչելու և Հայաստանը նոր կատաստրոֆիկ մարտահրավերների առջև կանգնեցնելու նպատակով:

Այս և մյուս թաքնված ականներն են, որոնց բախվելու է հայ հասարակությունը՝ Փաշինյանի կողմից խմբագրած նոր Սահմանադրության ընդունման դեպքում: Ակնհայտ է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը և թշնամուն հանձնել ոչ միայն Արցախն ու Հայաստանի մի մասը, այլ նաև՝ հայի ազգային ինքնությունը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ գյուղապետ (տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
Ամենադիտված