Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

Վերափոխելով Սահմանադրությունը` Նիկոլ Փաշինյանն ական է դնում ՀՀ անկախության տակ

Аналитический

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ  Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Ներկայացնենք, թե, ըստ շրջանառվող լուրերի, ինչ կետեր կարող են առկա լինել Փաշինյանի «հագով կարած» նոր Սահմանադրությունում:

1) Անկախության հռչակագրի վերախմբագրում՝ Արցախի հանձնումը լեգիտիմացնելու նպատակով: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Եվ հենց այդ պատճառով է , որ նոր Սահմանադրությունը Փաշինյանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ:

2) Հրաժարում Հայ դատից:  Գործող Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Փաշինյանի խմբագրած Սահմանադրությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրելու է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում, սա էլ իր հերթին նշանակում է խաչ քաշել Հայաստանի և Սփյուռքի հանուն Հայ դատի մղված երկար տարիների պայքարի վրա: Չմոռանանք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պահանջ ՀՀ իշխանությունների առջև դրել էր հենց Անկարան:

3) Հայ ժողովրդի ազգային ինքնության վերջնական ջախջախում՝ դուրս բերելով Մայր օրենքից այն ամենը, ինչ հային օգնում է հայ մնալ: Դիցուք՝ չի բացառվում, որ ՀՀ զինանշանից հեռացվի Արարատ լեռը: Պատահական չէ, որ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում նշում, որ իր համար ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է: Հեռացնելով Արարատը ՀՀ զինանշանի վրայից՝ Փաշինյանը կշահի նաև Թուրքիայի սիրտը և ևս մեկ խոչընդոտ կվերացնի հայ-թուրքական «հաշտեցման» ուղղուց:

4) Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի վերացում՝ հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով: Պատահական չէ, որ վերջին շրջանում պրո-իշխանական տարբեր խմբերի կողմից ակտիվ քարոզչական աշխատանք է տարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ: Դրա վառ դրսևորումն էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց հրապարակել կաթողիկոսի ուղերձը ամանօրի գիշերը: Օրեր առաջ էլ մամուլը գրել է, որ մի շարք անհատներ պատրաստվում են նստացույց սկսել Մայր Աթոռում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը: Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետականության միակ ինստիտուտը և նրա դերը հայ ժողովրդի կյանքում դժվար է գերագնահատել, սրանով է պայմանավորված այն կատաղի պայքարը, որը օրվա իշխանությունները վարում են եկեղեցու և հոգևոր բարձրագույն դասի դեմ:

5) Գենդերային բազմազանության հասկացության սահմանում: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք բավական մեծ տեղ է հատկացվում ԼԳԲՏ համայնքին, սնկի պես աճում են վերջիններիս իրավունքները պաշտպանող և արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների թիվը: Ավելին՝ Փաշինյանն ու թիմը շուրջ երկու տարի է փորձում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, պարտադրվում է Արևմուտքի կողմից: Սահմանադրության մեջ գենդերային բազմազանության հասկացության սահմանումը հնարավորություն կտա առանց խոչընդոտների վավերացնել այդ կոնվենցիան: Ասել, որ դա լուրջ հարված է լինելու ավանդական ընտանիքի կոնցեպտին, իսկ այնուհետև՝ մեր բոլորիս երեխաներին, նշանակում է ոչինչ չասել:

6) Սեփական իշխանության վերարտադրություն՝ պառլամենտական կառավարման համակարգից նախագահականի անցման միջոցով: Բանն այն է, որ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ  ընտրությունների պարագայում իր և իր թիմի ընտրվելու շանսերն անչափ փոքր են, մինչդեռ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե է՝ ընտրություն չէ և ժողովրդի մի մասը, գուցե նաև խորապես չգիտակցելով առաջարկվող փոփոխությունների բուն էությունը և չնկատելով թաքնված ականները, կարող է այո ասել առաջարկվող նոր Սահմանադրությանը: Արդյունքում կունենանք իրավիճակ, երբ նոր Սահմանադրության մեջ կներդրվի նախագահի պաշտոնը, ինչն էլ թույլ կտա վարչապետի աթոռից սահուն և ավտոմատ անցում կատարել նախագահի աթոռին՝ անվերահսկելի լծակներով և լիազորություններով: Կասկած անգամ չկա, որ Փաշինյանը կօգտվի դրանցից՝ հայ ժողովրդի ազգային ինքնությունը վերջնականապես լղոզելու, Արցախը Ադրբեջանի կազմում դե-յուրե ճանաչելու և Հայաստանը նոր կատաստրոֆիկ մարտահրավերների առջև կանգնեցնելու նպատակով:

Այս և մյուս թաքնված ականներն են, որոնց բախվելու է հայ հասարակությունը՝ Փաշինյանի կողմից խմբագրած նոր Սահմանադրության ընդունման դեպքում: Ակնհայտ է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը և թշնամուն հանձնել ոչ միայն Արցախն ու Հայաստանի մի մասը, այլ նաև՝ հայի ազգային ինքնությունը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное