«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Մասիս Ա.-ին
Հասարակություն![«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Մասիս Ա.-ին](/timthumb.php?src=disc/22-01-24/6d002e80d992f17320903ad52a499db7.jpg&w=780)
ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին են ներկայացրել 33-ամյա Մասիս Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
![](banners/armflix.jpg)