Կոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները Մեկնարկել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան «Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» 

Փաշինյանը շարունակում է իրագործել «Բոլթոնի պլանն» ընդդեմ Իրանի՝ վտանգելով ՀՀ անվտանգությունն ու շահերը

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Իրանի Իսլամական հանրապետության հետ համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը և անվտանգային խնդիրները: Իրանի նկատմամբ սաստկացող ամերիկյան պատժամիջոցների և Իրան-Արևմուտք խորացող հակամարտության ֆոնին՝ արևմտյան պաշտոնյաների կողմից հնչում են նաև հայ-իրանական հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին կոչեր, որոնք, սակայն, բնավ էլ նորություն չեն: 

Իրանի հետ հարաբերություններում առկա լարվածությունն սկսեց ի հայտ գալ հեղափոխությունից անմիջապես հետո, հատկապես՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ. Բոլթոնի Երևան կատարած այցից հետո:  Բոլթոնը հայտնի է որպես Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից, ով 2007թ.-ին անգամ հանդես էր գալիս Իրանի նկատմամբ ռազմական գործողություն սկսելու կոչերով: Նա բավական մեծ դերակատարում ունի Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման գործում: Պատահական չէր, որ Երևանում Բոլթոնը հայտարարեց, թե ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, և այդ առումով հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր կլինի: 2018-ից ի վեր Փաշինյանն ու թիմակիցները, կարծես թե, աշխատում են Բոլթոնի առաջ քաշած թեզի շրջանակներում և մեկը մյուսի հետևից քայլեր են անում, որոնք էական լարվածություն են առաջացնում հայ-իրանական հարաբերություններում: Այսպես՝  Փաշինյանի թիմակից Հայկ Կոնջորյանն ԱԺ ամբիոնից Իրանին անվանեց ավտորիտար պետություն, այնուհետև Հայաստանը որոշում կայացրեց դեսպանություն հիմնել Իսրայելում՝ առանց հաշվի առնելու Իրան-Իսրայել հակամարտությունը, այնուհետև Հայաստան և մասնավորապես՝ նաև հայ-իրանական սահման ժամանեցին ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները, և այդ փաստը Թեհրանում բավական բացասական մեկնաբանության արժանացավ: Կուլիմինացիան էլ հայ-ամերիկյան անցյալ տարվա զորավարժություններն էին, որոնց ի պատասխան Իրանն Ադրբեջանի հետ լայնածավալ զորավարժություններ անցկացրեց:

Թեհրանը չի էլ թաքցնում իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի հետ խորացող սիրախաղին: Շաբաթներ առաջ Հայաստան այցելած Իրանի ԱԳՆ ղեկավար Աբդոլլահիանը նշել էր, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։ Եվ միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել: Հասկանալի է, որ սա բացահայտ ակնարկ է հենց Նիկոլ Փաշինյանին: Մինչ այդ էլ Իրանի նախագահ Ռայիսին էր հայտարարել, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:

Տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանն Արցախի տարածքը  բռնակցելուց հետո, հող է նախապատրաստելու Սյունիքի բռնազավթման համար։ Նպատակը, անշուշտ, ոչ միայն Սյունիքը զավթելն է ու համաթուրքական ծրագրով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելը, այլև ձևավորվելիք միջանցքն Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար ռազմական հարթակ դարձնելը: Կամա թե ակամա թելելով Արևմուտքի ասեղը՝ Նիկոլ Փաշինյանն աշխատում է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի շահերի դեմ, քանի որ ակնհայտ է՝ հայամետ իշխանություն ունենալու դեպքում առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկվեին հայ-իրանական դաշինքով թուրք-ադրբեջանական տանդեմը հակակշռելու ուղղությամբ, մինչդեռ այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ Արևմուտքի հորդորով Փաշինյանը հարվածում է ոչ միայն հայ-ռուսական դաշինքին, այլ նաև հայ-իրանական՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդար ընտրությունների առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար. Արթուր ԽաչատրյանԴե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններըԱրարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրըԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին և ՀՀ-ն դարձնել ծայրագավառ Նորից պայթյունով ականազերծում են անելու. Տավուշեցիներին նախազգուշացնում է ՊՆ-նՔՊ-ական պատգամավորները Կիրանցի վերաբերյալ հարցերից նյարդայնանում են (տեսանյութ) ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Դատախազը հերքեց Փաշինյանի պնդումները, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անելԱդրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴուբայի միջազգային մրցաշարում Շանթ Հարությունյանն առաջատարներին զիջում է կես միավորովՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Մեր պայքարաաղոթքը պարտվելու ելք չունի, որովհետև մեր պահանջը և մարդկային է, և ազգային. Դավիթ ԱմալյանՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները Թանկարժեք մետաղների գներն աճել ենՄեկնարկել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերըԲազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցումԲագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. ԴանիելյանՀրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմինՄայիսի 7-ի աստղագուշակԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՉնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց վարչական շրջանում (տեսանյութ)«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծովՕրվա խորհուրդ. Մայիսի 7Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափըԱմեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. մաս 203«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել«Հրապարակ». Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերումՀրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԱյսօր, ժամը 17:30-ին մենք՝ մի խումբ բժիշկներով ավտոերթով մեկնելու ենք Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միանալու. Գևորգ ԳրիգորյանՆախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»
Ամենադիտված