Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է․ վարդապետ Բաղումյան
ԲլոգոսֆերաԶաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության կողմից արված առաջարկին՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»։
«ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Հիմա էլ նոր բան են մոգոնել՝ ոչ թե ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ։ Սա սոսկ բառերի փոփոխություն չի լինելու, այլ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ։
Լռության, անտարբերության, կեղծ հայրենասիրության այս մթնոլորտում ամեն ինչ էլ սպասելի է՝ զինանշանի, օրհներգի փոփոխություն և այլն։ Հավատացեք՝ սա էլ վերջը չէ․․․ ինչ էլ անեն, անմահ չեն, իսկ պատմության դատաստանն անողոք է»,- գրել է նա։