Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ) Բագրատաշենի անցակետի մոտից մեկուկես միլիոն դրամի ծխախոտ են գնել վերավաճառելու նպատակով (տեսանյութ) Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան Ես ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին և մենք մրցույթների ժամանակ մտածում էինք ոչ թե մեր վերջին հանգրվանի, այլ հաջորդ խաղի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև արվեստի ներկայացուցիչներ Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ) Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ) Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը 

Հունվարի 27-ին կնշվի Սուրբ Սարգսի հիշատակության օրը

Հասարակություն

Այս տարի հունվարի 27-ին նշում ենք սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը։ Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվել է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում տարածում էր քրիստոնեություն և կառուցում եկեղեցիներ։  

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:

Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու նվիրումն առ Աստված, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:

Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի և տեղում կառուցում եկեղեցի: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։  Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի է բերվում Սրբի մասունքակիր աջը և  Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը։   Մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ) Բագրատաշենի անցակետի մոտից մեկուկես միլիոն դրամի ծխախոտ են գնել վերավաճառելու նպատակով (տեսանյութ) Շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էԲաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժություններըՄենք հայրենիք ունենք փրկելու. գոյության խնդիր է արդեն. Արցախում նահատակված Հայկազ Մկրտչյանի մայր (տեսանյութ)Ճանապարհի մյուս կողմից քաղաքացիները հայկական եռագույնով ողջունում են երթի մասնակիցներին (տեսանյութ)Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էԱռջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններըԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է Շուշի Նախագահն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ումԵս ֆուտբոլիստ եմ եղել ժամանակին և մենք մրցույթների ժամանակ մտածում էինք ոչ թե մեր վերջին հանգրվանի, այլ հաջորդ խաղի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ-ում նախորդ տարվա ապրիլի համեմատ 24 թվականի նույն ժամանակահատվածում սննդամթերքն ավելի էժան է եղելՈւկրաինայում ավելի քան 400 000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականությանՀայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետներըՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարություն300 մլն դրամի ներդրում սահմանամերձ համայնքում. կնքվեց խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրըՎիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, եկել է միանալու երթին (տեսանյութ)ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) Շարժման քայլերթին են միացել նաև արվեստի ներկայացուցիչներՄեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Այսօր զանգը խփեց, ազգը զարթնեց, պետք է համախմբվենք ու պահենք մեր հողերը (տեսանյութ)Հայ-ղազախական փորձագիտական ​​առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)Երգիչ Արամոն, Աշոտ Գևորգյանը ու այլ մշակութային գործիչներ միացան երթին (տեսանյութ)Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը (տեսանյութ)Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացավ Սրբազանին (տեսանյութ)Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ովՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնելԱնհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանըԱղետ, կորուստներ ու հայրենազրկում բերել են այս իշխանությունը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Բարձաստիճան ՔՊ-ականներն արդեն ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես միանան շարժմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ես շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գավառցիները դիմավորեցին Սրբազան Հորն ու նրա ղեկավարած Շարժմանը (տեսանյութ)ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ Ֆեյքերի գրոհումը՝ ընդեմ Սրբազանի պայքարին․ԼՈՒՐԵՐ.com-ը վերսկսում է սոցհարցումների շարքը. խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը Հայաստանում վստահություն վայելող քաղաքական ուժերի և կառույցների վերաբերյալԻ՞նչ պաշտոն, ինձ ոչ մի պաշտոն չի հետաքրքրում, էդ իրենց ծնկներն է դող ընկել աթոռի համար (տեսանյութ)Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ ՄանթաշյանՇարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն ՄանուկյանԱպրի Սևանը, էս մարդիկ մեզ պահել են, երբ ուսանող էինք. Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով Արյունաքամությունը պիտի դադարեցվի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Տիգրան ԱվինյանՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբ
Ամենադիտված