Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) 

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի․ Փաշինյան

Տեսանյութեր

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջույնի խոսքում Վրաստանի վարչապետը նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Ձեր պատվիրակությանը: Պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին գործընկերոջը՝ պարոն Նիկոլ Փաշինյանին, հյուրընկալվելու համար: Մեծ պատիվ է մեկ անգամ ևս հյուրընկալել Ձեզ Վրաստանում:

Ուզում եմ նշել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի կարևորությունը: Ինչպես հայտնի է, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը մեր երկրների տրանսպորտային, մշակութային, տնտեսական կապերը հզորացնելու լավագույն միջոց է: Այսօրվա հանդիպումն ավելի կարևոր է դարձնում Հայաստան-Վրաստան տնտեսական ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը: Մենք առանց այդ էլ ռազմավարական գործընկերներ էինք, այս ամենը պետք է այսօր պաշտոնապես ձևակերպվի: Կարծում եմ՝ սա շատ կարևոր պատմական որոշում է, որն էլ ավելի կնպաստի մեր հարաբերություններին, կհզորացնի բարեկամությունը, գործընկերությունը:

Մեկ անգամ ևս ողջունում եմ, ուզում եմ խնդրել պարոն վարչապետին, ողջույնի խոսք ասել»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,
Նիստի հարգարժա՛ն մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սրտանց ողջունում եմ Վրաստանի վարչապետ, իմ լավ բարեկամ Իրակլի Ղարիբաշվիլիին և Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի բոլոր մասնակիցներին։

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրաց գործընկերներին ավանդական ջերմ ընդունելության համար:

Պետք է արձանագրեմ, որ այսօր մեր երկրների միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում, իսկ միջկառավարական հանձնաժողովի նիստերի նախագահումը երկու երկրների վարչապետների մակարդակով խոսում է երկկողմ հարաբերությունների արժևորման մասին:

Մեր երկրների տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Այս առումով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն իր կարևոր տեղն ունի կողմերի միջև տնտեսական կապերը խորացնելու և ամրապնդելու գործում։

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` տրանսպորտը, կապը, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, մշակույթը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: Կարևորում եմ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կյանքի կոչումը, որը մեր երկրների հարաբերություններին կհաղորդի նոր որակ և բովանդակություն:

Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նախորդ տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Համոզված եմ, որ սա առավելագույնը չէ, և առաջիկա տարիներին ևս առևտրաշրջանառության դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ երկու երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության խորացման։

Հարգելի՛ ներկաներ,
Մեծարգո պարոն վարչապետ.

Երկու երկրների հարաբերություններում առկա իրողություններով պայմանավորված նոր հնարավորություններ են ստեղծվել համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման համար: Այս առումով հատկանշական է, որ որոշում է կայացվել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ: Վստահ եմ, որ այս ձևաչափը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակին, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության առավել խորացման համար:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել նիստի մասնակիցներին: Շնորհակալություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ ԱրբազանԴիլիջանի խանութներից մեկի տերերը հյուրասիրում են քայլերթի մասնակիցներին Շարժումն ինքնամաքրման, ինքնահաշվետվության, ինքնաճանաչողության համար պիտի անենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոնց կարող ենք այսքան խեղճ ու տկար լինել, այսպես այլևս չի լինելու, հերիք է ստորացված լինել. Սրբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՍրբազանին ծափերով ու աղուհացով դիմավորեցին Դիլիջանում (տեսանյութ)
Ամենադիտված