Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Аналитический

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին. Եվ այսպես

Հունվարի 22

Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ` Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերի միկրոբլոգում: Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում` Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված: Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ չհստակեցնելով՝ արդյոք խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասին է

Հունվարի 23

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն

2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ՝ 2023-ին. ոլորտում մոտ 40 տոկոս աճ է արձանագրվել: Վիճակագրության համաձայն՝ Հայաստանը որպես նախընտրելի ուղղություն դիտարկում են ռուսները, վրացիները, իրանցիները:Եվրոպական երկրներից ավելի շատ գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից:

Խաղաղության պայմանագրի տեքստում սպառազինությունների սահմանափակման մասին դրույթ ներառելու հարցը չի քննարկվում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից կան մտահոգություններ, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը։

Հունվարի 24

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով քննարկում։ Համագումարի բանախոս, Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր խոսքում հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պարբերական ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 2005-ին, երբ Նախիջևանում ոչնչացվեցին հազարավոր հայկական խաչքարեր։ 

Հունվարի 25

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները նշել է, որ  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների նախագիծը ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն։ Նախագծով առաջարկվող ամենակարևոր փոփոխությունն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումն է։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարել է, որ Հայաստանում աղքատությունը էապես կրճատվել է։ Ըստ նրա կառավարությանը  հաջողվեց նվազագույն աշխատավարձի, թոշակների՝ ավելի արագ բարձրացման, բազմաթիվ այլ գործիքների՝ պլանավորվածից ավելի արագ ներդրման միջոցով հասնել նրան, որ աղքատությունը ոչ միայն չբարձրացավ, այլև կրճատվի:

Հունվարի 26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանելլ է Վրաստան: Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, ինչպես նաև Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հայաստանը ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգի և այդ գործում Եվրոպայի խորհրդի դերակատարման հարցերը

Հունվարի 27

ՀՀ ԱԱԾ-ն տարածել է Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի  հայտարարությունը, որտեղ նշված է Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս․ Սարգսի տոնը: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Стало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалог
Самое популярное