Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2)  Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան 

Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դնում ՀՀ էներգետիկ անվտանգությունը՝ հանուն Արևմուտքի շահերի

Վերլուծական

Ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում  ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում:  Լիխաչովն իր հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պայմանավորվածություններին ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այս համատեքստում նա, մասնավորապես, նշել է, որ Երեւանը վաղուց ատոմային էներգետիկական ակումբի անդամ է։

Լիխաչովի այս հայտարարությունը բավական ուշագրավ է դառնում, եթե այն դիտարկում ենք ՀՀ իշխանությունների՝ հեղափոխությունից հետո որդեգրած  էներգետիկ քաղաքականության պրիզմայի ներքո:   2018 թվականից ի վեր գործող իշխանությունները խոչընդոտել են Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը՝ սկսած ՌԴ-ի հետ վարկային ծրագրի խզումից: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարում էր, թե ատոմակայանում կան բազմաթիվ ավելորդ հաստիքներ, որոնք պետք է կրճատվեն:  Այսպիսով, ատոմային էներգետիկան մղվում էր երկրորդ պլան, դրան զուգահեռ իշխանությունը շեշտադրումը դնում էր վերականգնման էներգետիկայի վրա: Սա տեղավորվում էր հենց ամերիկյան ռազմավարության մեջ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Հայաստանից Միացյալ Նահանգներ պատվիրակություն էր մեկնել՝ տեղում ու մանրամասնորեն ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:  Գործադիրն էլ արդեն հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին։

Սա նշանակում է, որ Փաշինյանն Արևմուտքի հորդորով փորձում է զրկել ՌԴ-ին Հայաստանի էներգետիկ շուկայի վրա ունեցած ազդեցությունից, հարվածի տակ դնելով ՀՀ էներգետիկ անվտանգությունը: Բանն այն է, որ Արևմուտքի առաջարկած մոդուլային ատոմակայաններն ի զորու են լուծելու զուտ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, մինչդեռ ռազմավարական տեսանկյունից դրանց նշանակությունը հավասարվում է զրոյի: Ի տարբերություն ռուսական՝ մինչեւ 1200 մեգավատ հասնող հզորության կայանի՝ ԱՄՆ-ն առավելագույնը 300 մեգավատանոց մոդուլային ատոմակայանի մասին է խոսում: Բացի այդ, փորձագետները միակարծիք են, որ ամերիկյան նախագծի իրականացման ժամանակ կարող են մեծ խնդիրներ առաջանալ՝ կապված AP-1000 նախագծի համար մեծ մոդուլային սարքավորումների փոխադրման հետ, որոնք շատ ծավալուն են և ծանր: Ամենափոքր սարքավորումը կշռում է 800 տոննա, որը, պարզապես, անհնար է հասցնել Հայաստան՝ նման ճանապարհների, թունելների և կամուրջների բացակայության պատճառով։ Նրանք նաև նշում են, որ ամերիկյան մեծ մոդուլները լավ չեն միակցվում, ստիպված դրանք արդեն տեղում պետք է մշակվեն։ Նույնը կարելի է ասել SPR-1000 ռեակտորի լավ տեսք ունեցող կորեական տարբերակի մասին, որը դեռ ոչ մի տեղ չի կառուցվել։

Եթե մենք պլանավորում ենք որոշակի դերակատարում ստանձնել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում՝ հանդես գալով ոչ թե որպես ներկրող, այլ արտահանող, ապա համեմատաբար էժան ու կայուն գեներացիա ապահովող ԱԷԿ-ի առկայությունն առավել քան կարեւոր է: Այլապես իր ամբողջ իմաստն է կորցնում Հյուսիս-հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը:  Այսօր ՆԱՏՕ անդամ Թուրքիան ՌԴ–ի օգնությամբ կառուցում է Եվրոպայում ամենախոշոր ատոմակայանը, Իրանն իր հերթին նույնպես ունի զարգացած միջուկային կոմպլեքս, Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր որդեգրած քաղաքականությամբ կասկածի տակ է դնում էներգետիկ զարգացման հեռանկարը: Շատերը կհիշեն, թե ինչ էր կատարվում Հայաստանում 1990-ականներին, երբ կանգնեցվեց ատոմակայանը, իսկ գազը ստացվում էր ընդհատումներով՝ գազատարի հաճախակի պայթեցումների հետևանքով։ Նույնը կարող է կրկնվել հիմա։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու՝ Հայաստանի իշխանությունների անթաքույց ձգտումները խնդիրներ են ստեղծելու առաջին հերթին էներգետիկ համակարգի համար, քանի որ ցանկացած երկրի պարագայում էներգետիկ համակարգը տնտեսության ողնաշարն է։ Հայաստանը ևս բացառություն չէ, և այն, ինչ կարող է տեղի ունենալ աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության և Արևմուտքի շահերը սպասարկելու շրջանակներում, կարող է կոտրել այդ ողնաշարը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ ԱրբազանԴիլիջանի խանութներից մեկի տերերը հյուրասիրում են քայլերթի մասնակիցներին Շարժումն ինքնամաքրման, ինքնահաշվետվության, ինքնաճանաչողության համար պիտի անենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոնց կարող ենք այսքան խեղճ ու տկար լինել, այսպես այլևս չի լինելու, հերիք է ստորացված լինել. Սրբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՍրբազանին ծափերով ու աղուհացով դիմավորեցին Դիլիջանում (տեսանյութ)Ուժգին կարկուտ Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀոգին հաղթել է «դուխ»-ին, ժողովուրդը կազատագրվի այս նվաստացումից, հոգևոր ՀՀ-ի հաղթանակը կքնելու ենք (տեսանյութ)Իշխանություններին խոհեմության կոչ կանեի. Ասպրամ ԿրպեյանՊատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին (տեսանյութ)Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ ՍրապիոնյանԲագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան«Շատ շուտով». Վարդան Ղուկասյանը լուսանկար է տեղադրելՄերը այս իշխանության հակառակն է, իրենք ատելություն են ներարկել, հերիք է, կասեցնելու ենք այդ ընթացքըԱյս շարժումը 2018-ի հետ որևէ աղերս չունի, չկա նմանություն. մենք տարալուծում ենք բաժանարար գծերը (տեսանյութ)Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Լիբանանում տեղի է ունեցել «Ո՛չ Հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց (լուսանկարներ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2) Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը. Բագրատ ՍրբազանՄայիսի 5-ի աստղագուշակ Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան ՀակոբյանԼեցուն սադրիչներ են լինելու, ինչքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այս շարժումը հայրենիք ունեցողներինն է՝ զերծ որևէ գույնից ու կողմից, սա գողացված ուրախության շրջան է Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Այս շիրիմների մոտ եմ ասում՝ մեր շարժումը զերծ է գույներից ու ուղղորդումներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այնՓաշինյանին չանչելու ենք, ինքն է մեզ սեղմել անկյուն, նա հային հայի դեմ կհանի, հանգիստ չի հանձնելու Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Մայիսի 5
Ամենադիտված