Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը 

Արևմուտքը Հարավային Կովկասը վերածում է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմի

Վերլուծական

ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելը Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, «թեև այն կատարվել է ճնշման ներքո»։ Բացի այդ դիվանագետը նշել է, որ ՌԴ-ն նկատում է այն հանգամանքը, որ Արևմուտքը, օգտագործելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, ցանկանում է լարել իրավիճակը ողջ տարածաշրջանում: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արեւմուտքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իր գերակայության համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է «Արևմուտքի հուսահատ, ագրեսիվ գործողություններ՝ ՀԱՊԿ անդամների շարքերը պառակտելու համար»։

Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր գլխավոր նպատակը Հարավային Կովկասից ՌԴ–ի հեռացումն է և այս նպատակով փորձ է արվում տարածաշրջանն օգտագործել որպես պլացդարմ ընդդեմ Մոսկվայի: Ամիսներ առաջ հրապարակվել է «RAND Corporation»-ի զեկույցը, որը նվիրված է Մոսկվայի ծրագրերը բոլոր հնարավոր ոլորտներում տապալելու մարտավարությանը, առաջին հերթին խոսքը գնում է այն ծրագրերի մասին, որոնք վերաբերվում են ՌԴ–ի ամենամոտ հարևաններին: Դրան հաջորդել էր նաև ամերիկացի սենատոր Ջիմ Ռիշի կոչն ԱՄՆ իշխանություններին՝ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին և դուրս մղել այդտեղից ՌԴ-ին:

Եթե ​​Արևմուտքը զիջի Հարավային Կովկասը Ռուսաստանին, ապա տարածաշրջանի դերը՝ որպես էներգետիկ միջանցք և առևտրային կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև, Մոսկվային լրացուցիչ լծակներ կհաղորդի ԵՄ-ի դեմ և կպահպանի ուժեղ վերահսկողություն սևծովյան ավելի լայն տարածաշրջանի վրա, որի մեջ մտնում են ՆԱՏՕ-ի մի քանի անդամ երկրներ: Նման սցենարը թույլ չտալու նպատակով՝ Արևմուտքը տարածաշրջանը վերածում է ՌԴ–ի հետ աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմի՝ այստեղ լարվածության նոր օջախներ ձևավորելով: Հենց Արևմուտքն է այսօր ճնշում գործադրում ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համաձայնվեն խաղաղության պայմանագրով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրելուն, քանի որ տարանցիկ երթուղիներն արդեն վտանգի տակ են Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Գազի եվրոպական գները սրընթաց աճում են այն բանից հետո, երբ Մոսկվան դադարեցրեց «Հյուսիսային հոսք 1» գազամուղի հասանելիությունը, իսկ արեւմտյան պատժամիջոցները խթանել են ամենաառաջնային պարենային ապրանքների գների աճն ամբողջ աշխարհում: Ասել, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը հարվածելու է ՀՀ կենսական շահերին և անվտանգությանը՝ նշանակում է ոչինչ չանել:

Իսկ ի՞նչ են անում այս իրավիճակում ՀՀ իշխանությունները: Նիկոլ Փաշինյանն արդեն անթաքույց թեքվել է դեպի Արևմուտքը և դա արել է մեծամասամբ սեփական իշխանությունը պահպանելու ցանկությունից դրդված, քանի որ Հայաստանին որևէ կոնկրետ անվտանգային ապահովման առաջարկներ Արևմուտքի կողմից չեն հնչել, իսկ ահա Փաշինյանի անձնական անվտանգությունը նրանք, թերևս, կարողանան ապահովել: Պայմանով, իհարկե, որ վերջինս էլ դուրս կբերի Հայաստանը ՌԴ–ի ազդեցության տակից, իհարկե ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության և շահերի՝ սկզբում Արցախը, իսկ այժմ էլ Հայաստանը ՌԴ-Արևմուտք շահերի բախման օջախ դարձնելով: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ ԱրբազանԴիլիջանի խանութներից մեկի տերերը հյուրասիրում են քայլերթի մասնակիցներին Շարժումն ինքնամաքրման, ինքնահաշվետվության, ինքնաճանաչողության համար պիտի անենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված