Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ![Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել](/timthumb.php?src=disc/03-02-24/04daa3f8db60cb2f0ea8c6765d6f6ef6.jpg&w=780)
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի էր ունեցել 7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Երկրաշարժն զգացվել է նաև Ղրղզստանում:
Էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-3,5 բալ։
Երկրաշարժի հետևանքով՝ զոհեր և վիրավորներ չկան։
![](banners/armflix.jpg)