Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ) Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանը Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ) Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ) Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը 

Հայկական մշակույթի շաբաթ՝ Կաննում

Գիտություն և Մշակույթ

Ս․թ․ փետրվարի 3-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի քաղաքների միության նախագահ, Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարի կողմից տրվեց Կանն քաղաքում անցկացվող «Հայկական մշակույթի շաբաթվա» մեկնարկը։ Հայտնում են Ֆրանսիայում  ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Կինոյի համաշխարհային մայրաքաղաքում փետրվարի 3-ից 11-ն անցկացվող այս բացառիկ իրադարձությունը նպատակ ունի ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ Կանն այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներին ներկայացնելու Հայաստանն ու հայ ժողովրդի բազմահազարամյա մշակույթը և նրանց ուշադրություն հրավիրելու Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների վրա։

«Հայկական մշակույթի շաբաթվա» բացման հանդիսավոր արարողության իր ելույթում Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարն ընդգծեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա արժեքային և հոգևոր կապերի կարևորությունը։ Նա շեշտեց, որ հայ ժողովրդի մշակույթն ունի խորը արմատներ, բազմաշերտ է և հարուստ բացառապես իրեն բնորոշ ուրույն երանգներով և իր քաղաքի համար մեծ պատիվ է այդ մշակույթին ավելի մոտ լինելու հնարավորություն ընձեռելը։ Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Կաննի քաղաքապետը դատապարտեց Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ռազմական ագրեսիան՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված միջազգային դերակատարներին կոչ անելով ավելի վճռական լինել իրենց հայտարարություններում և գործողություններում։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտության առանձնահատուկ խոսք հղեց քաղաքապետ Դավիթ Լիսնարին Հայաստանին նվիրված փառատոնը հյուրընկալելու համար և բարձր գնահատեց «Կաննի հայերի միության» նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանի և Կանն քաղաքի մշակութային դերակատարների՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ գործադրված ջանքերը։ Հայաստանի դեսպանը նշեց, որ Կաննում «Հայկական մշակույթի շաբաթվա» բացմամբ տրվում է նաև 2024թ․ նախատեսված՝ հայ-ֆրանսիական բարեկամությունը նշանավորող կարևոր իրադարձությունների մեկնարկը։ Նա առանձնահատուկ հիշատակեց Միսակ Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի հերոսների Պանթեոն տեղափոխումը և Շարլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այդ միջոցառումներից առաջինը՝ «Ազնավուր100» խորագրով համերգըմ տեղի է ունենալու հենց «Հայկական մշակույթի շաբաթվա» շրջանակներում։

Դեսպան Տոլմաջյանն անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հավակնություններին։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին հայաթափելուց հետո թիրախավորելով արցախահայության պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը փորձում է Նախիջևանի օրինակով Լեռնային Ղարաբաղից ընդհանրապես ջնջել հայկական երեքհազարամյա ներկայության պատմական հետքերը։ Այս համատեքստում Հայաստանի դեսպանն ընդգծեց Կաննում «Հայկական մշակույթի շաբաթվա» անցկացման կարևորությունը հայկական պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու, ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնելու, վերջինիս պահպանման վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և դժվարին այս ժամանակաշրջանում հայ ժողովրդի հետ Կանն քաղաքի համերաշխության ակնառու դրսևորման տեսանկյունից։

Բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդրա Մարտենը և «Կաննի հայերի միության» նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանը։ Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Ֆրանկ Ալիզիոն, «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, հանրահայտ դաշնակահար, կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը, ռեգիոնալ և քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներ, ֆրանսիացի և ֆրանսահայ արվեստագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ։

«Հայկական մշակույթի շաբաթվա» ընթացքում նախատեսված են բազմաթիվ համաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական, երաժշտական և պարային ներկայացումներ, ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարների ցուցադրությունը և այլ միջոցառումներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՇառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ
Ամենադիտված