Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Հայտնի է հունվար ամսվա աշխարհի լավագույն ակումբը Բավական է խաբեությանը. Արմեն Հարությունյան Բաքուն կպահանջի՝ ՀՀ-ն պիտի 3 տանկ ունենա, 10 ՀՄՄ, 100 հոգի էլ զինվոր՝ որպես Փաշինյանի պատվո պահակախումբ. ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյան Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն. աշխատանքներն ավարտական փուլում են Ի՞նչ ողորմելի են իրենց աշխատատեղերի պահպանման համար պայքարող վայ չինովնիկները․ Բագրատյան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից․ Ռեզա Արեֆ 28-ամյա երիտասարդը մեքենայում վիճաբանել է 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ նռնակով կպայթեցնի նրան․ նռնակն ընկել է ձեռքից և պայթել Մարդկանց ձեռնտու չէ ո՛չ 150 դրամը, ոչ փաթեթը․ Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում. բնակիչները ճանապարհ են փակել ԵԱ․ Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավան՝ քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը 

Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

Աշխարհ

Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։  

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։

Օրենսդիրների հետ հանդիպումը նպատակ է ունեցել առաջ մղել ջանքերի լայն շրջանակ, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն և միջազգային պաշտպանության ներքո հայերի անվտանգ վերադարձի ուղին կերտելուն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հայ բնակչության շրջափակման և դրան հաջորդած բռնի տեղահանման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում երկու տարի աշխատած ANCA-ի Ազգային ժողովի տնօրեն Գև Իսկաջյանը. 

«Այսօր մենք հավաքվում ենք ոչ թե պարզապես հիշելու, այլ արդարություն պահանջելու համար: Մեկ տարի է անցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերջնական հարվածից, սակայն միջազգային հանրությունը մնում է լուռ։ Սա ոչ միայն տարածքի կորուստ է, այլ մշակույթի, ինքնության և պատմության կորուստ՝ մի ամբողջ ժողովուրդ բռնի կերպով արմատախիլ է արվել իր պապենական տնից: Մենք հրաժարվում ենք սա ընդունել որպես վերջ։ Մենք պահանջում ենք միջազգային պաշտպանության ներքո գտնվող յուրաքանչյուր տեղահանված հայի վերադարձի իրավունքը։ Արցախն ապրում է, որովհետև նրա ոգին կենդանի է արդարության համար պայքարող յուրաքանչյուրիս մեջ»։

Կոնգրեսի անդամներն ընդգծել են Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության արգելքների կիրառումը` համաձայն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածի, Գլոբալ Մագնիտսկու ակտի պատժամիջոցների սահմանում՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Մարդու իրավունքների խախտումները՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502 բաժնի, ենթադրում են միջազգային պաշտպանության ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման պարտավորություն: Անդամները նաև կոչ են արել կոշտ մարդասիրական արձագանք՝ բավարարելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված հայ փախստականների կարիքները: 

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Գրեյս Մենգն, ով արցախցի փախստականներին ընդլայնված օգնության անխոնջ ջատագովն է, ընդգծել է գործողությունների շարունակական անհրաժեշտությունը. 

«100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ. ձեր տոկունությունը դարեր է տևել: Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»։

Կոնգրեսական Ջուդի Չուն, ով տարիներ առաջ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո նախագահ Իլհամ Ալիևի կողմից արգելվել է Ադրբեջան իր մուտքը, իր սարսափն է արտահայտել հայերի բռնի տեղահանման կապակցությամբ. 

«Սրտաճմլիկ է այժմ փախստականներ պատկերացնել այն մարդկանց, որոնց ես հանդիպեցի մի քանի տարի առաջ։ Միացյալ Նահանգները պետք է մերժի այս էթնիկ զտումները և հստակ հանդես գա ժողովրդավարության, ինքնորոշման և խաղաղության օգտին»: 

Ջուդի Չուն նաև քննադատել է Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը՝ նշելով, որ Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ամոթալի պատմություն ունեցող երկրին, չպետք է հարթակ տրվի COP29 համաժողովի միջոցով իր հեղինակությունը վերականգնելու համար:

Կոնգրեսական Գեյբ Ամոն կոչ է արել անշեղորեն հավատարիմ մնալ մարդու իրավունքներին՝ իր աջակցությունը հայտնելով ԼՂ եկամուտների վերականգնման ակտի միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ջանքերին:

Կոնգրեսական Բրեդ Շերմանն, ով դատապարտել է Ադրբեջանի շարունակական մշակութային ցեղասպանությունը ԼՂ-ի հայերի դեմ, ընդգծել է իրական արդարության անհրաժեշտությունը. 

«Իսկական արդարությունն այն է, երբ տեղահանված հայերը կարող են վերադառնալ իրենց նախնիների տները, որտեղ ապրել են ավելի քան մեկ հազարամյակ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանը ջնջի նրանց պատմությունն ու ժառանգությունը»։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնն, իր հերթին, վերահաստատել է արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը. Նա ընդգծել է, որ արցախցիները պետք է վերադառնան, սա է վերջնական գիծը»:

Միջոցառմանն իր հուզիչ խոսքն է ասել նաև Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա նշել է, որ ԼՂ-ի էթնիկ զտումներից մեկ տարի անց, չնայած միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, հայերն իրավունք չունեն հրաժարվել ժողովրդի վերադարձի, մշակույթի պահպանման և հայ բանտարկյալների ազատ արձակման համար մղվող պայքարից։

Երեկոյի փակմանը աղոթք է ասել Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով փրկվել է իր տան վրա ադրբեջանական ռմբակոծություններից, թիրախավորվել է հայկական կրոնական և մշակութային վայրերի պաշտպանության համար։ Նա նկարագրել է ադրբեջանական դաժանությունն արցախյան պատերազմի, շրջափակման և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ՝ նշելով. «Եթե ամբողջ աշխարհն այսօր ճանաչեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, մեկ այլը տեղի չէր ունենա։ Եվ եթե մենք այսօր չճանաչենք Արցախի ցեղասպանությունը, ապա դեռ ավելին է լինելու»:

ANCA-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացված են եղել նաև արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանի նկարները՝ 2020 թվականի Բաքվի ռազմական հարձակման և 2023 թվականի շրջափակման և դրան հաջորդած ԼՂ-ի բռնի տեղահանման մարդկային զոհերի մասին։
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Հայտնի է հունվար ամսվա աշխարհի լավագույն ակումբը «Երբեմն կյանքն անկանխատեսելի է»․ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր հրապարակումներ է կատարել հիվանդանոցիցԴանիան և Պանաման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չեն բարձրացրել Թրամփի հայտարարությունների հարցըՆոր աշխարհակարգ է անհրաժեշտ ստեղծել․ ԷրդողանԲավական է խաբեությանը. Արմեն Հարությունյան Բաքուն կպահանջի՝ ՀՀ-ն պիտի 3 տանկ ունենա, 10 ՀՄՄ, 100 հոգի էլ զինվոր՝ որպես Փաշինյանի պատվո պահակախումբ. ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյան Պետք է սպասել մանրամասներին. ՊեսկովԵրևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն. աշխատանքներն ավարտական փուլում են Ի՞նչ ողորմելի են իրենց աշխատատեղերի պահպանման համար պայքարող վայ չինովնիկները․ Բագրատյան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից․ Ռեզա Արեֆ28-ամյա երիտասարդը մեքենայում վիճաբանել է 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ նռնակով կպայթեցնի նրան․ նռնակն ընկել է ձեռքից և պայթելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին Չինաստան այցելելու հրավերըՄարդկանց ձեռնտու չէ ո՛չ 150 դրամը, ոչ փաթեթը․ Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում. բնակիչները ճանապարհ են փակել Ուկրաինայում մեր նպատակների կատարումը Ռուսաստանի սուրբ պարտքն է․ ԼավրովԵԱ․ Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավան՝ քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը Հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար կառավարությունը տույժը 50 հազար դրամից հասցնում է 3 միլիոնի Իրանի արտգործնախարարը ասել է՝ ինչ հետևանքներ կունենան Վաշինգտոնի հետ բանակցություններըԲելառուսը բաց է ուխտավորների համար․ ԼուկաշենկոԱբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանել«Աստված քեզ հետ, Անուլ ջան»․ Աշոտ Ղազարյանը քաջալերել է թոռնուհուն Ուկրաինայում հայտարարել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «դատավճռի» մասինԵրևանի մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումՌուսաստանը կշարունակի պայքարել նեոնացիզմի դեմ․ ՊուտինԱՄՆ-ն կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին․ ՓեզեշքիանՄիգուցե տարիներ անց էլ «նկատի», որ Արցախը զիջելով ու ՀՀ կենսական շահերից հրաժարվելով` այդպես էլ խաղաղություն չկառուցվեց. ՀայրապետյանՈ՞ւր են գնացել միլիոնավոր դոլարները․ պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել․ Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասինԷրդողանը Գազայի հատվածում Թրամփի ծրագիրը «լրիվ անհեթեթ» է անվանելՄեր մեջից ծնված վարչապետը ավելի վատը դուրս եկավ, կապացուցենք, որ իրենց հաղթելու ենք. ակցիայի մասնակից Ինչ է պատահել Թեյլոր Սվիֆթին Super Bowl-ում (լուսանկարներ)Էլինա Ավանեսյանը Դոհայի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը քննարկում է Բաքվի ագրեսիվ էսկալացիային պատասխանելու տարբերակները․ Незыгарь Ի՞նչ ասենք` բացառե՞նք անվճար իրավաբանական օգնության ծառայությունը. Էս ամեն ինչի տուժողը քաղաքացին է (տեսանյութ)37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժՄեր մասին վատ քոմենթ գրողներն իրենց պադվալների աշխատողներն են, թող տանեն, իրենց ծոցը լցնեն․ տնտեսվարող Փոփոխության հեղինակը մեզ համար կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներով հայտնի ֆիննախարարն է (տեսանյութ) Ողբերգական վթար Արևշատ-Մրգանուշ ճանապարհին Իրավաբանական ծառայությունը թանկանում է. այսօր իրավաբանական օգնության կարիք ունեցողների մեծ թիվ կա (տեսանյութ) Հակամարտությունների ավարտից հետո պաղեստինցիների վերադարձը Գազա սխալ է․ ԹրամփՉեմ հասկանում՝ կազինո՞ եք խաղում ժողովրդի հետ, ամեն տարի հարկերը «դուբլում» եք. տնտեսվարողԱվինյանը խոսել է մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասինԻլոն Մասկը շարունակում է ջարդել ամերիկյան «Փափուկ ուժի» սյուները․ Արման ԱբովյանՎիրահայությանն արգելվել է վրացական պետհամարանիշերով մեքենաներով 15 օրից ավելի մնալ ՀՀ-ում․ Գառնիկ Դանիելյան 59 ներման խնդրագրերից ՀՀ նախագահը 2024թ-ին բավարարել է միայն 1-ը. փաստաբան ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում անորոշությունն աճում է․ Ֆոն դեր ԼյայենՓակում են անվճար իրավաբանական օգնության ճանապարհը, ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ. Զոհրաբյան (տեսանյութ)Գրանցվել է ինքնասպանության փորձի 15 դեպք. ՆԳՆ ՓԾ–ն ամփոփել է անցած շաբաթը
Ամենադիտված