Իսրայելը մերժել է ՀԱՄԱՍ-ի պահանջները
Համաշխարհային Մամուլ![Իսրայելը մերժել է ՀԱՄԱՍ-ի պահանջները](/timthumb.php?src=disc/09-02-24/ed80f4da07bf179b5e7eea0a6c14c2f5.jpg&w=780)
Իսրայելը հայտարարել է, որ մերժում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պահանջները՝ պատանդների ազատ արձակման վերաբերյալ, սակայն պատրաստ է շարունակել բանակցություններն այդ թեմայով, հայտնում է Axios-ը։
«Իսրայելը Եգիպտոսի և Կատարի միջնորդներին ասել է, որ թեև մերժում է ՀԱՄԱՍ-ի պահանջների մեծ մասը՝ ի պատասխան պատանդների հետ կապված վերջին առաջարկի, սակայն պատրաստ է բանակցություններ սկսել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ապագա քննարկումների հիմքում պետք է լինեն այն նախնական առաջարկները, որոնք առաջ են քաշվել երկու շաբաթ առաջ։
![](banners/armflix.jpg)