Բլոգերը հայտարարել է, թե երգիչ Զեյն Մալիկն իրեն ստիպել է խմբակային սեքսով զբաղվել
Այլ![Բլոգերը հայտարարել է, թե երգիչ Զեյն Մալիկն իրեն ստիպել է խմբակային սեքսով զբաղվել](/timthumb.php?src=disc/10-02-24/f6ed6c4d6ef2b47a2895600771a3d4de.jpg&w=780)
Սեմ Ֆիշեր անունով ամերիկացի տիկտոկերը հայտարարել է, թե բրիտանացի երգիչ և One Direction-ի նախկին անդամ Զեյն Մալիկն իրեն ստիպել է խմբակային սեքսով զբաղվել: Հաղորդում է Page Six-ը։
Բլոգերը պատմել է, որ կատարողի հետ ծանոթացել է Tinder հարթակում։ Ինը ամսվա ընթացքում նրանք հանդիպել են և իրենց հարաբերությունների բնույթը «հեշտ և հանգիստ» էր, մինչև որ Մալիկն իմացել է, որ Ֆիշերը նախկինում հարաբերությունների մեջ է եղել մի կնոջ հետ:
Դրանից հետո արտիստը մոտ 40 անգամ տիկտոկերին խմբակային սեքս է առաջարկել։ Արդյունքում Ֆիշերը համաձայնել է և նույնիսկ գտել է հարմար աղջկա, սակայն վերջին պահին որոշել է հրաժարվել այդ մտքից, ինչը վրդովեցրել է Մալիկին։
Բլոգերի գրառման մեկնաբանություններում օգտատերերը քննադատել են երգչին։
![](banners/armflix.jpg)