Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ երկարատև առճակատման
Համաշխարհային Մամուլ![Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ երկարատև առճակատման](/timthumb.php?src=disc/10-02-24/c2cb5b3157c929dcf5b52d04fc9858e6.jpg&w=780)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտավախություն ունի ռուսական ագրեսիայի հնարավոր տարածումից դեպի այլ երկրներ, եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում։
Այս մասին Welt am Sonntag-ին ասել է Ալյանսի ղեկավարը, գրում է ntv-ն։
Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ բազմամյա առճակատման հավանականությանը։
«ՆԱՏՕ-ն պատերազմ չի փնտրում Ռուսաստանի հետ։ Բայց մենք պետք է պատրաստվենք առճակատման, որը կարող է տևել տասնամյակներ»,- ասել է նա։
Նա նաև կոչ է արել դաշնակիցներին զարգացնել իրենց պաշտպանական արդյունաբերությունը:
«Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, երաշխիք չկա, որ ռուսական ագրեսիան չի տարածվի այլ երկրների վրա»,- զգուշացրել է Դաշինքի ղեկավարը։
![](banners/armflix.jpg)