«Նրա համար հիմա հեշտ չէ»․ Պրիգոժինը խոսել է Ռուսաստան վերադարձած Կիրկորովի վիճակի մասին
Այլ![«Նրա համար հիմա հեշտ չէ»․ Պրիգոժինը խոսել է Ռուսաստան վերադարձած Կիրկորովի վիճակի մասին](/timthumb.php?src=disc/10-02-24/bca44605a52d7f287a5527cb42a375a6.jpg&w=780)
Ռուս երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը բացահայտել է փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի վիճակը՝ ԱՄՆ-ից Ռուսաստան վերադառնալուց հետո։ Նրան մեջբերում է MK.RU-ն։
Պրոդյուսերն ասել է, որ արտիստի համար հիմա հեշտ չէ։ «Մեծ արտիստ դառնալուց հետո մի իրավիճակ է ստեղծվում, երբ նա որոշ ժամանակով անհետանում է հեռուստաէկրաններից։ Ի՞նչ եք կարծում, այսպիսի մեծ արտիստը գոհ կլինի՞», - ասել է նա։
Պրիգոժինը նաև բացատրել է Կիրկորովի ներկայությունը հեռուստահաղորդավար և բլոգեր Անաստասիա Իվլեևայի սկանդալային «մերկ երեկույթին»։ Նրա խոսքով՝ Կիրկորովը երեկույթին եկել էր այն բանից հետո, երբ Իվլեևան նկարահանվել էր իր տեսահոլովակում: Ըստ պրոդյուսերի՝ Ֆիլիպը պարկեշտ մարդ է. «Նա չէր կարող չգնալ, քանի որ նա (Իվլեևան - խմբ․) ժամանակ էր ծախսել՝ նկարահանվելով իր տեսահոլովակում», - հավելել է մեդիա մենեջերը:
![](banners/armflix.jpg)