Իրական դաշնակիցների դեմ հերթական «подлянка»- ի համար` հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու․ Արտակ Զաքարյան
Բլոգոսֆերա![Իրական դաշնակիցների դեմ հերթական «подлянка»- ի համար` հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու․ Արտակ Զաքարյան](/timthumb.php?src=disc/11-02-24/212cf25fc8fe86ee7d3ccc2b7d42a555.jpg&w=780)
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի «դիրքորոշումը» կրկին ձևակերպել է այնպես, ինչպիսին կլիներ մարմնավաճառի պատասխանը հերթական հաճախորդին (ինչքան ուզեք, այնքան...):
Եվրոպացի լրագրողն անգամ տարակուսած հարցրել է` «դա խելամի՞տ է»:
Նիկոլը վաղուց արդեն Հայաստանի և հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի: Հայ Ժողովրդի շահերն ու Նիկոլին իշխանության բերած ուժերի շահերը երբեք չեն համընկել ու չեն համընկնի: Ինչպե՞ս կարող է դավադրության մարմնավորողն ազգային շահ ձևակերպել կամ պետական դիրքորոշում ներկայացնել:
Ու՞մ է դա հատաքրքիր: Բոլորը թքած ունեն նման իշխանության դիրքորոշումների վրա, այդ թվում նաև ԵՄ-ում: 2022թ.Պրահայում սեփական ազգին ուրացողին նույնիսկ եվրոպական ուլտրալիբերալները բանի տեղ չեն դնի:
Իսկ տարածաշրջանում բնական և իրական դաշնակիցների շահերի դեմ հերթական «подлянка»- ի համար` հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու...
Ուրիշ ի՞նչ պետք է սպասել...»։
![](banners/armflix.jpg)