Հրդեհ է բռնկվել «Rover» մակնիշի ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու պարեկները
Արտակարգ Պատահար![Հրդեհ է բռնկվել «Rover» մակնիշի ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու պարեկները](/timthumb.php?src=disc/12-02-24/1b2cc1706eeebcad07cd7eb8e1b162b8.jpg&w=780)
Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի շրջանաձև երթևեկելի գոտու հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արեն Շահվերդյանը քաղաքացիների հետ պայքարել է «Rover» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
![](banners/armflix.jpg)