Իսպանիայի առաջնությունը բարդ մրցաշար է, հեշտ խաղեր չկան․ Տեր Շտեգեն
Սպորտ
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Լա Լիգայի 24-րդ տուրի «Գրանադայի» հետ ոչ-ոքիից հետո (3:3) խոսել է թիմի չեմպիոնական շանսերի մասին։
«Մրցաշրջանը երկար է, և մեզնից է կախված՝ կկարողանա՞նք առավելագույն միավորներ վաստակել, թե ոչ։ Մենք դեռ պետք է խաղանք «Ռեալի» և «Ժիրոնայի» դեմ, առաջընթացի տեղ կա։ Դեռ շատ հանդիպումներ կան, Իսպանիայի առաջնությունը բարդ մրցաշար է, հեշտ խաղեր չկան։ Պետք է խաղից խաղ առաջ գնալ»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» 51 միավորով երրորդն է Իսպանիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ «Ռեալը» 61 միավորով առաջատարն է, «Ժիրոնան» 56 միավորով երկրորդ տեղում է:
