Կվերականգնվի Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը
Գիտություն և Մշակույթ![Կվերականգնվի Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը](/timthumb.php?src=disc/12-02-24/91a022b3e8e12f18658b914ce0ef887d.jpg&w=780)
Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով կվերականգնվի Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը:
Նախագիծն իրագործելու համար Կարմիր բլուրում ստեղծվել է աղյուսի արտադրամաս, արդեն իսկ արտադրվել է ավելի քան 1000 աղյուս:
Վերականգնման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ապրիլից:
![](banners/armflix.jpg)