Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղ Այրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ) ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին 

«Ոչ բլոկային» կարգավիճակը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և դեպի ՆԱՏՕ դրեյֆի արդարացում

Վերլուծական

Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, բայց երկրում քննարկումներ կան, թե արդյոք ՀԱՊԿ-ին անդամակցելը բխում է հանրապետության շահերից, բրիտանական The Telegrap-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով», – նշել է նա։

Դեռևս ամիսներ առաջ տված հարցազրույցներից մեկում ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը քննարկում է ոչ բլոկային պետության կարգավիճակ ընտրելու հնարավորությունը: Ըստ նրա, Հայաստանում, կարծես թե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. սպեկտրը շատ մեծ է: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այս կետը հաստատում է ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանի առաջ քաշած թեզը՝ ՀՀ իշխանությունները լրջորեն քննարկում են ոչ բլոկային ռազմավարության ընտրությունը: Ավելին՝ կան կարծիքներ, որ իշխանությունները գնում են սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում ոչ բլոկային կարգավիճակը մայր օրենքում ամրագրելու նպատակով:

Սա նշանակում է ոչ այլ բան, քան Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու առավել մեղմ տարբերակ, այն պարզ պատճառով, որ իրեն ոչ բլոկային պետություն հայտարարելուց հետո Հայաստանը փաստացի դուրս է գալու ՀԱՊԿ-ից և երկրից դուրս է բերելու ռուսական ռազմակայանը: Սակայն, սա չի նշանակում, որ դեպի Արևմուտք դրեյֆը կանգ է առնելու: Որոշ ժամանակ անց Փաշինյանը կարող է ՆԱՏՕ անդամակցության հայտ ներկայացնել: Ըստ էության, սա դժվար թե Փաշինյանի հոժարակամ ընտրությունը լինի, թերևս ՀՀ իշխանություններին Արևմուտքից են հորդորել ընթանալ այդ ճանապարհով՝ հաշվի առնելով, թե որքան անհեռանկարային գործընթացի կարող է վերածվել ՀՀ հնարավոր եվրաինտեգրացիոն վեկտորը։ Այդ հեռանկարի վերաբերյալ ԵՄ-ում ևս միասնական դիրքորոշում չկա, կան երկրներ, որոնք կողմ են և Հայաստանի համար նման ապագա են տեսնում, կան երկրներ, որոնք դրա համար նախապայման են համարում ՀՀ-Ադրբեջան, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» ստորագրումը, ինչպես Գերմանիան, որի ԱԳ նախարարն այդ մասին դիվանագիտական բառապաշարով ուղիղ հայտարարեց, կան նաև ԵՄ երկրներ, որոնք, մեղմ ասած, ոգևորված չեն ՀՀ արտաքին քաղաքական հնարավոր նոր եվրոպական վեկտորից։  Հայաստանին ԵՄ-ն ռեալ և հուսալի այլընտրանք չի առաջարկում, ինչի մասին մի քանի տարի է՝ խոսվում է: Ակնհայտ է, որ Արևմուտքի համար կարևոր է, որ ՀՀ-ն հեռանա ՌԴ-ից, բայց Արևմուտքը՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ընդլայնման պատրաստ չեն։

Ըստ էության, սա նշանակում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որն այս պահի դրությամբ ՀՀ անվտանգության միակ ռեալ երաշխավորն է և չմտնել ՆԱՏՕ: Սա էլ իր հերթին նշանակում է մեն-մենակ մնալ թուրք-ադրբեջանական օրեցօր ամրապնդվող տանդեմի դեմ, որի հետ Արևմուտքը հարաբերությունները փչացնելու որևէ ցանկություն չունի: Ոչ բլոկային պետության կարգավիճակը  ինքնին չի լուծում անվտանգության խնդիրները։ Այս առումով ցուցիչ է Ադրբեջանի օրինակը, որը, ինչպես հայտնի է, Չմիավորման շարժման անդամ է, բայց Բաքուն անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը լուծում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև մանևրելով՝ հենվելով սեփական ռազմական հնարավորությունների և Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների վրա: Եթե ​​նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն, իսկ Թուրքիայի հետ սահմանն ապաշրջափակվի, Անկարան և Բաքուն, այնուամենայնիվ, կփորձեն ուղիղ ցամաքային հաղորդակցություն հաստատել Հայաստանի տարածքով։ Այսինքն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ճնշումը շարունակվելու է։ Այս պայմաններում չեզոք կարգավիճակը սահմանափակելու է Բաքվի և Անկարայի ճնշման հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու Հայաստանի հնարավորությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին Aurus Senat լիմուզինի թարմացված տարբերակը, որով երդմնակալության արարողությանը ժամանել է Պուտինը (տեսանյութ)Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)Որդին դաժանաբար ծեծել է 83-ամյա մորը. վերջինս ստացած վնասվածքներից մահացել էԿոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդԺողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ)«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Արթուր ՎանեցյանՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերըՉինաստանն ու Ֆրանսիան կփորձեն խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրըՎերածննդի շունչը թող հասնի Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակ՝ այսօր և գալիքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մենք լայն հաշտության օրակարգ ունենք, այստեղ չկա ատելություն, ճշմարտությունը հաղթելու է (տեսանյութ)Սրբազանը ողջունում է քայլերթի անվտանգությունն ապահովող ոստիկաններինԻնչպես են նիկոլականները սպասում Սրբազանին՝ ըստ Տիգրան ԱթանեսյանիՇարժումը կարող է կասեցնել սահմանազատումը, եթե հնարավորինս արագ այս օտարամոլ իշխանությունը դուրս մղվի մեր երկրից. քայլերթին միացած ծովագյուղցի (տեսանյութ)Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում Իր ժողովրդին ահաբեկողին անդրադառնալու ոչ մի ցանկություն չունեմ. պատերազմը ինքը երևի արդեն պայմանավորվել է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Իմ ճանաչած Սրբազանը ու կարկուտը»․ տեսանյութ ֆեյսբուքյան օգտատերից Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներինՍրբազանի խոսքերն ազդեցիկ են, դրանք արդարության, հաշտության մասին են, որոնք իրոք անհրաժեշտ ենՀայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըԿուսակցական շահեր այստեղ չկան, որն ինձ համար ամենակարևորն է. Արշակ Զաքարյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն, աղ ու հացով են դիմավորում Բագրագտ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենինՀենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ է, հայկական հողեր են հանձնվում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Պատերազմի դուռն իրենք են բացել և դեռ չեն էլ փակել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջԱլիևի հետ Հայաստանը հանձնելու փոխըմբռնում է եղել իշխանության կողմից. Գառնիկ Դանիելյան Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրենԱլեն Սիմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քննարկել են Կովկասի անվտանգային իրավիճակըԿրեմլի քննադատ Կարա Մուրզան բանտում Պուլիցերյան մրցանակ է ստացելՆիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ ՄանուկյանՊուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչու են Մոսկվայում. ԿրեմլԺողովուրդ ջան, այս շարժումը մաքրության մասին է, երբ ջրերը խմում եք, դատարկ շշերը ոչ մի տեղ չգցեք (տեսանյութ)ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ․ Թովմաս Առաքել ԵՄ-ն ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ը կուղղի Ուկրաինային զենք մատակարարելուն. Շոլց
Ամենադիտված