Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող
Սպորտ![Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող](/timthumb.php?src=disc/12-02-24/8d41f7994b36fedc47ce76ef9f87ed73.jpg&w=780)
Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսում անցկացած պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում:
Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում - 84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարատեի Եվրոպայի առաջնության հաղթող է ունեցել:
Նշենք՝ Թբիլիսիում հաջողություններ են գրանցել նաև հայ մրցավարները:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը և մրցավար Էդգար Մինասյանը, հանձնելով Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությանը նախորդած մրցավարական որակավորման քննությունը, ստացել են EKF Referee B միջազգային մրցավարական բարձր որակավորում:
![](banners/armflix.jpg)