Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան
Քաղաքական![Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան](/timthumb.php?src=disc/12-02-24/33fed1b3f1c8cdb6376f74c892e1ed97.jpg&w=780)
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եգանյանին համատեղության կարգով Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- ասված է հրամանագրում։
![](banners/armflix.jpg)