Աննա Հակոբյանի դիրքն անգլերեն պարապելուց գիտենք, բայց թե Ալիևի հետ ինչն եք համաձայնեցնում՝ չգիտենք․ Վարդանյան Թուրքիան ԵՄ–ի հետ ակտիվ համագործակցություն ունեցող երկիր է, մենք այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ ՔՊ–ական պատգամավոր «Այո՛, Եվրամիություն նշանակում է նաև զենք. գնացե՛ք և գնե՛ք». ռուսաստանցի միջազգայնագետ (տեսանյութ) Եկեք՝ ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրին, դուք ինձ՝ ձեր «պահած» Ղարաբաղ. Աննա Գրիգորյան Սա ուղղակիորեն նշանակում է բանակի թուլացում․ Վահագն Սարոյան Ովքեր են հրահրել Զանգեզուրի կոմբինատի գործադուլը (տեսանյութ) Երիտասարդները Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Բոնժո՜ւղ, գալիս ենք․ սա մեծ քաղաքական բլեֆ է․ Արթուր Խաչատրյանը՝ ԵՄ-ին ադամակցելու մասին Ըստ ԲԴԽ-ի՝ 5-ը 10-ի մեծամասնությունն է. Արթուր Ստեփանյանի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել տեղահանված արցախցիներից Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը Միակ օգուտը մի աման ճաշն է, որ Փաշինյանը կերել է Ելիսեյան պալատում (տեսանյութ) 

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:

Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:

Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե ինչպես պետք է առնչվենք այս թեմայի հետ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևաչափն ամենահարմարն է այս հարցով ամբողջական և վերջնական եզրակացության գալու համար:

Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Նախ զեկուցվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների վերաբերյալ: Կարգավորումները սահմանված են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով: Նշվել է, որ ներկայացված կարգավորումների վերլուծությունից բխում է, որ օրենքի առկա կարգավորումները հստակ սահմանում են արգելք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար, այն է՝ զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: 2022 թվականի օրենսդրական կարգավորումներով բացառություն է սահմանվել ավագանու անդամների համար, որոնց հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարագավորման ոլորտային համապատասխան օրենքներով: Արդյունքում՝ ստացվում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավահարաբերությունը պետք է դիտարկվի երկկողմանի, քանի որ նույն իրավահարաբերության մասով առկա է մի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքը, մյուս կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները: Այսինքն՝ ավագանու անդամը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքով, կարող է զբաղեցնել որևէ նախարարությունում որևէ պաշտոն, բայց միևնույն ժամանակ՝ որևէ նախարարության պաշտոնյա պաշտոնը զբաղեցնելիս պետք է դիտարկի իր նկատմամբ սահմանվող սահմանափակումները՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, որով նաև արգելվում է զբաղեցնել որևիցե պաշտոն, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Արդյունքում՝ 2022 թվականի փոփոխություններից հետո, առկա է օրենքների միատեսակ մեկնաբանման, որոշակիության և կիրառման խնդիր, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ վեր է հանել շահերի բախման իրավիճակներ և դեպքեր ու իշխանությունների տարանջատման սկզբունքի խաթարման ռիսկեր:

Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է. «Իմ զուտ քաղաքական ընկալումը հետևյալն է, որ ինչքան շատ մարդ ներգրավված լինի կառավարմանը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հակված է այն տեսակետին, որ ավագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իշխանության մոնոպոլիզացիան վատ բան է, և եթե նույն շրջանակը և՛ հանրային ծառայող է, և՛ ավագանու անդամ, ապա ներգրավվածություն չի ապահովվում: «Մենք փոխանակ գնանք ներկայացուցչականությունը մեծացնելու ճանապարհով, գնում ենք ներկայացուցչականությունը փոքրացնելու ճանապարհով: Եվ այն ժամանակ, երբ խարտիան վավերացրել ենք, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել և կողմ եմ քվեարկել խարտիայի վավերացմանը, և իմ ընկալումը եղել է այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- հավելել է Կառավարության ղեկավարը:

Խորհրդի անդամները, քննարկելով օրակարգի հարցը, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է, որ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանդիսանում է շահերի բախման կանխարգելումը, իշխանության տարանջատման զսպումների և հակակշիռների ապահովումը: Խորհրդի անդամները համակարծիք են եղել, որ համայնքի ավագանու անդամի անահամատեղելիության առկա պահանջները կարգավորող երեք օրենքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց միատեսակ մեկնաբանությունը և կիրառումը հնարավոր չէ: Ինչ վերաբերում է 2022 թվականի փոփոխություններին, ապա դրանք նպատակ են հետապնդել սահմանել առանձնահատուկ կարգավորումներ համայնքի ավագանու անդամի համար՝ դրա ոչ վճարովի լինելու հաշվառմամբ, սակայն հաշվի չեն առնվել հանրային ծառայության օրենքով ներդրված անհամատեղելիության պահանջների առկա ընդհանուր կառուցակարգերը:

Ներգրավվածության ապահովման շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Բիզնեսն այսօր, որ բողոքում է, ամենաշատ տեղական ինքնակառավարման մարմիններից է բողոքում: Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են որևէ հարցի լուծում, թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»: Կառավարության ղեկավարի խոսքով, եթե հարցերը վատ ձևով լուծվեն, ապա նաև էթիկայի կանոններ պետք է գոյություն ունենան, այդ էթիկայի կանոնների շրջանակում կարող են քննվել և հասկանալ՝ ավագանու անդամն էթիկայի կոռեկտության սահմանում է գործել, թե ոչ:

Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամները եկել են մեկ ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, ովքեր անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան՝ բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ Ռեյգանի միջազգային օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվելուԵթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք քաղաքապետարանի աշխատակիցներին գցել ավտոբուսները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Բրիտանական մամուլը փորձում է «մաքրել» Զելենսկուն․ ՄեդվեդչուկԱննա Հակոբյանի դիրքն անգլերեն պարապելուց գիտենք, բայց թե Ալիևի հետ ինչն եք համաձայնեցնում՝ չգիտենք․ Վարդանյան Թուրքիան ԵՄ–ի հետ ակտիվ համագործակցություն ունեցող երկիր է, մենք այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ ՔՊ–ական պատգամավոր Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Եվրամիությունում գազի գնի ժամանակավոր առաստաղի ներդրման հնարավորությունը«Այո՛, Եվրամիություն նշանակում է նաև զենք. գնացե՛ք և գնե՛ք». ռուսաստանցի միջազգայնագետ (տեսանյութ)Եկեք՝ ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրին, դուք ինձ՝ ձեր «պահած» Ղարաբաղ. Աննա Գրիգորյան Սա ուղղակիորեն նշանակում է բանակի թուլացում․ Վահագն ՍարոյանՌադայի պատգամավոր Դուբինսկին նշել է՝ երբ Զելենսկին կկորցնի ինշխանությունըԱՄՆ-ը մտադիր է փակել մի քանի հյուպատոսություններ. NBCՈվքեր են հրահրել Զանգեզուրի կոմբինատի գործադուլը (տեսանյութ) Թրամփը չի հստակեցրել՝ ինչ է պատրաստվում անել Բայդենից մնացած 4 միլիարդ դոլարի հետԱյ այսպիսի «ներքին անկայունության պայմաններում» էլ 7 տարի և ավելի աշխատում ենք. Ավանեսյան Երիտասարդները Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Բոնժո՜ւղ, գալիս ենք․ սա մեծ քաղաքական բլեֆ է․ Արթուր Խաչատրյանը՝ ԵՄ-ին ադամակցելու մասին Ըստ ԲԴԽ-ի՝ 5-ը 10-ի մեծամասնությունն է. Արթուր Ստեփանյանի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱՄՆ կիբերանվտանգության գործակալությունը նոր ղեկավար ունիՌադայի պատգամավոր Դուբինսկին Պորոշենկոյի որդուն առաջարկ է արելԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել տեղահանված արցախցիներիցԻ՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը Միակ օգուտը մի աման ճաշն է, որ Փաշինյանը կերել է Ելիսեյան պալատում (տեսանյութ) Հուսահատ փորձ է․ Ղրիմում գնահատել են Զելենսկու՝ Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու մասին խոսքերըԱրևելյան գործընկերությունը չի հիմնադրվել «կամ-կամ»-ի տրամաբանությամբ․ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին Թրամփի հատուկ բանագնացը գաղտնի առաջադրանք է ստացել․ NYTԱլիևը Բայդենի վարչակազմին մեղադրել է «անարդար և անազնիվ» լինելու մեջՀայ ժողովրդին տանում եք կառափնարան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Զելենսկին մտադիր է Կուրսկի շրջանը փոխանակել ուկրաինական օկուպացված տարածքի հետ․ The GuardianԱստղագուշակ փետրվարի 12-ի համար«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներ ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք․ ԹաթոյանԱռողջապահության նախարարությունը զգուշացնում էԲոսֆորը ժամանակավորապես փակ է բեռնափոխադրումների համարՓաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց․ ՉախոյանՕրվա խորհուրդ․ փետրվարի 12 Դուք Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնելու մեր ժողովրդին․ Արմեն ՌուստամյանՈստիկանների վրա կրակոցներ արձակած տղամարդը կալանավորվեց Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ-ն ստիպված չի լինի գնել Գազայի հատվածը․ ԹրամփՌԴ քաղաքացին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կոտրել է բանկերից ապակին, մտել ներս Սախալինում 300 ձկնորսով սառցակտորը պոկվել և հայտնվել է բաց ծովում 2023-ի պատերազմում կռվել են միայն արցախցիները ու կռվել են մինչև վերջին վայրկյանը․ Արսեն Բաբայան Գեղամ Մանուկյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանին Արցախում զոհված զինծառայողների անունները Արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (տեսանյութ)13 572 արտակարգ դեպք և պատահար, փրկված 214 մարդ․ ՆԳՆ ՓԾ–ում ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները (տեսանյութ) Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է․ Սասունյան Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը. Վահե Հովհաննիսյան Եղանակը՝ առաջիկա օրերին
Ամենադիտված