Փոխվարչապետն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շուրջ
Հայաստան![Փոխվարչապետն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շուրջ](/timthumb.php?src=disc/12-02-24/6f58150b3ececd0874b6a0fba8181fba.jpg&w=780)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:
![](banners/armflix.jpg)