Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու համար Հայաստանին պետք է ամուր երաշխավոր, այլ ոչ թե մոդերատոր․ Մարուքյան
Բլոգոսֆերա![Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու համար Հայաստանին պետք է ամուր երաշխավոր, այլ ոչ թե մոդերատոր․ Մարուքյան](/timthumb.php?src=disc/13-02-24/8f729f8112eb112c4c70e7b222a48afe.jpg&w=780)
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու և ապագա երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանին պետք է ամուր երաշխավոր, այլ ոչ թե մոդերատոր։ Հակառակ դեպքում անհնար է համաձայնության գալ մեկի հետ, ով ատրճանակը պահում է ձեր գլխին և չի պահպանում որևէ պայմանավորվածություն»,-«X»-ի իր էջում գրել է Մարուքյանը։
![](banners/armflix.jpg)