Երկու կողմին կոչ եմ անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից. ԵԽ գլխավոր քարտուղար
ԲլոգոսֆերաԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանին ու Ադրբեջանին «կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից»։
«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով։ Կոչ եմ անում երկու կողմին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,-X-ում գրել է Բուրիչը։