Բորելն ու Միրզոյանը քննարկել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն սկսելու հարցը
Արտաքին Քաղաքական![Բորելն ու Միրզոյանը քննարկել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն սկսելու հարցը](/timthumb.php?src=disc/13-02-24/eae709560717679f0f8fa669c4705e68.jpg&w=780)
Քննարկել ենք վիզաների ազատականացման երկխոսությունն սկսելու հարցը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ես խրախուսում եմ Հայաստանի ջանքերը բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հարցում»,-ասել է նա։
Բորելը նշել է, որ որոշում է կայացվել աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ: Նրա խոսքով՝ կա երկկողմ հետաքրքրվածություն, և այժմ այդ տեսլականի կյանքի կոչման համար հստակ ճանապարհային քարտեզ է հարկավոր:
«Մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության սկզբունքներն անցնող տարի շարունակեցին ամրապնդել մեր համագործակցությունը: Ես ողջունում եմ արդարադատության որոլտի բարեփոխման ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարը և կոչ եմ անում Հայաստանին շարունակել քայլերը խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում»,- ասել է պաշտոնյան:
Նա նաև շնորհավորել է Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալու համար՝ դա որակելով որպես «կարևոր և խիզախ որոշում»:
![](banners/armflix.jpg)