Երթևեկության սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման հատվածում
Հասարակություն![Երթևեկության սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման հատվածում](/timthumb.php?src=disc/15-02-24/e0c354b2103b5be164e36238ee7ed5aa.jpg&w=780)
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է.
«Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման տեղամասում իրականացվող վերակառուցման աշխատանքները շարունակվում են։
Նշված աշխատանքները չխոչընդոտելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը ժամանակավորապես կարգելվի տվյալ հատվածում կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը։
Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով»։
![](banners/armflix.jpg)