Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբ Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ) «Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին Ֆրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 

Փաշինյանը հանրությանը պատերազմի է պատրաստում. Արևմուտքում «խաղաղություն» գտնելու փորձերը ձախողվել են

Վերլուծական

Օրեր առաջ Ներքին Հանդում հակառակորդի կողմից հրահրած հերթական էսկալացիայի ֆոնին արդեն երկու օր է, ինչ իշխանամետ լրատվամիջոցները, իսկ այսօր նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղված են հանրությանը լայնածավալ պատերազմի նախապատրաստելով: Դիցուք՝ կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։ Վարչապետի խոսքով՝ դրա պատճառ կարող է լինել սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունը՝ հետագայում դա Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ 

Սա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ Արևմուտքի հովանու ներքո բանակցությունների փակուղի մտնելու, ինչպես նաև Արևմուտքում աջակցություն, անվտանգություն գտնելու ցանկության ձախողումը: Մինչդեռ իշխանությունների ակնհայտ փորձերը՝ խզելու կապերը ՌԴ–ի հետ և դրեյֆը դեպի Արևմուտք արդարացվում էին հենց նրանով, որ ի տարբերություն նույն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն կարող է առավել արդյունավետ պաշտպանել Հայաստանն արտաքին վտանգներից: Սակայն, ինչպես տեսնում ենք, որ ադրբեջանական կողմի ախորժակը չեն զսպում ոչ Արևմուտքից հնչող կոչերը, ոչ էլ սահմանի երկայնքով տեղաբաշխված ԵՄ դիտորդական առաքելության անդամները: Մինչդեռ Արևմուտքը հստակ մեսիջներ է հղում Փաշինյանին, որ պատրաստ չէ զոհաբերել Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունները՝ հանուն Երևանի: Դիցուք՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան բաց տեքստով հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ դաշնակից է և ինքն է որոշում իր քաղաքականությունը հարևան երկրների հետ հարաբերությունները կառուցելիս: Ուշագրավ է , որ Կոլոմինան այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն, եթե իր անդամ Թուրքիան որոշի հերթական անգամ աջակցել Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ հավանական պատերազմի ժամանակ:

Որքանով էլ որ խաղաղության օրակարգը նման թշնամիների առկայության պարագայում ի սկզբանե ֆիկցիա էր, այս իշխանություններն այդ օրակարգը շուրջ երկու տարի առաջ էին մղում՝ հենվելով Արևմուտքից հնչող գեղեցիկ խոստումների վրա, իսկ այսօր փաստում են, որ ձախողվել են: Նիկոլ Փաշինյանին թերևս մնում է ականջալուր լինել ՀԱՊԿ-ից վերջին օրերին հնչող կոչերին և հորդորներին, չդիմել արկածախնդրության և գնալ ՌԴ–ի հետ անվտանգային կապերի խորացման ուղղով՝ էլ ավելի չվատթարացնելով Հայաստանի և հայ ժողովրդի՝ առանց այդ էլ կատաստրոֆիկ վիճակը, որին հասել ենք ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին«Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացածԴա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր (տեսանյութ) Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. ՄիրզոյանՏավուշեցի նահատակ հերոսների ծնողներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ)Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ)AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածելԹուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)ՔՊ-ականը «պատմական իրադարձություն է» համարում Տավուշում միակողմանի դելիմիտացիանԵրուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի (տեսանյութ)Երբ մտնում ես դպրոց, "Слово пацана" սերիալի սլենգով են աշակերտները խոսում, նրա հերոսների նման. ՀՌՀ Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրելՊրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող (տեսանյութ) Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ)ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. ԼավրովՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԷրեխեքը դրոշով ոստիկաններից են պաշտպանվում, իսկ ղեկավարը կաբինետում ջրերով է խաղում. Վլադիմիր ՄարտիրոսյանՀանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՍոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի. ՀՌՀԼծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանքԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետՑանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ Որո՞նք են փոխարժեքի նվազման պատճառները. ԿԲ նախագահը պարզաբանում է (տեսանյութ)«Շողակաթ» Հ/Ը կա, պետական փողերով էդ ու՞մ ա պատկանում», «Մայր Աթոռն է ֆինանսավորում, խնդիրներ ունի» (տեսանյութ)
Ամենադիտված