Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և 94-րդն է։
Առաջատար տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բելգիան, Բրազիլիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան ու Խորվաթիան։