Ոստիկանները պատ են կազմել ԱԺ մուտքի մոտ. պատգամավոր Արթուր Սարգսյանին թույլ չեն տալիս ներս մտնել (տեսանյութ) Ալիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ) Ահռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանը Բագրատ Սրբազանն ու երթի մասնակիցները մտան ԳԱԱ. նրանց դիմավորեց ինստիտուտի տնօրենը (տեսանյութ) Կառավարությունից գաղտնի հրահանգ է իջեցվել ՔՊ-ականներին՝ պաշտպանել Փաշինյանին Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ) ՀՀ նախագահը Միքայել Սրբազանի հետ խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա Մկրտչյան 

Մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնատար անձանց․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ–ից։

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ»-ի ստեղծման նպատակով 2022 թվականին հայտարարվել է երկփուլ մրցույթ, որին մասնակցելու համար դիմել են 4 տնտեսվարողներ, որոնցից նախաորակավորման փուլը հաղթահարել և բուն մրցույթին մասնակցել են երկու տնտեսվարողներ՝ «Ս» ընկերությունը և «Հ» հիմնադրամը:

Իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով մրցույթում «Ս» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում Ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Ս» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը և նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց Հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:

Ընդ որում՝ նշված պաշտոնատար անձինք, մինչև մրցույթ հայտարարելը տեղյակ լինելով, որ Ընկերության գնառաջարկը կազմելու է մինչև 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ մրցույթի տարբեր փուլերում իմանալով, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման ողջամիտ արժեքը շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, շարունակել են մրցույթում Ընկերության հաղթանակն ամեն գնով ապահովելուն ուղղված գործողությունները:

Պարզվել է նաև, որ մրցույթի ընթացքում առաջարկներ են ներկայացվել ծրագիրն ավելի մատչելի գնով ձեռք բերելու այլընտրանքային տարբերակի մասին, սակայն այդ առաջարկը նույնիսկ չի քննարկվել:

Նախաքննությամբ առերևույթ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախքան մրցույթի գնահատման հանձնաժողովի նիստը, «Ս» ընկերության տնօրենին հստակ հայտնել ու վերահաստատել են «Հ» հիմնադրամին մրցույթից հեռացնելու և «Ս» ընկերության հաղթանակն ապահովելու՝ իրենց դիրքորոշումը, ինչից հետո ընկերության աշխատակիցներին են հանձնել նրանց մրցակից «Հ» հիմնադրամի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ու դրանց հիման վրա ստացել ընկերության եզրակացությունը՝ Հիմնադրամի՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու վերաբերյալ, որի հիման վրա էլ գնահատող հանձնաժողովի նիստում Հիմնադրամը հեռացվել է մրցույթից:

Պարզվել է նաև, որ ընկերության աշխատակիցն ու տնօրենը, իմանալով մրցույթում Ընկերության հաղթանակը երաշխավորված լինելու մասին և օգտվելով մրցույթում փաստացի մրցակից չունենալու հանգամանքից, 50 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամով ավելացրել են ծրագրի արժեքը, և մրցույթում հաղթող է ճանաչվել 1մլն. դոլարին համարժեք՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գին առաջարկած  ընկերությունը այն դեպքում, երբ մրցույթից ապօրինի հեռացված Հիմնադրամի գնառաջարկը կազմել է 108մլն. ՀՀ դրամ:

Հանձնաժողովի որոշման դեմ Հիմնադրամի կողմից հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և դատարանի 2023 թվականի հունիսի 20-ի վճռով «Ս» ընկերությանը մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր, և միայն 2023 թվականի օգոստոսի 31-ին գնահատող հանձնաժողովի նիստում դատարանի վճռի հիման վրա մրցույթի հաղթող է ճանաչվել Հիմնադրամը:

Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը:

Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է:

Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամի և պետության օրինական շահերին։ Մասնավորապես՝ Հիմնադրամը զրկվել է նշված ծառայության մատուցման համար անցկացված մրցույթին հավասարության պայմաններում և առանց խտրականության մասնակցելու, օրենքով նախատեսված հիմքերի աներկբա առկայության պայմաններում հաղթելու իրավունքից, ծառայություններ մատուցելու և շահույթ ստանալու հնարավորությունից, տևական ժամանակ հարկադրված ռեսուրսներ է ծախսել իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման համար։ Իսկ պետությունը մինչ օրս զրկվել է  հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման և դրա արդյունքում ներդրումների առավել արդյունավետ կառավարում և վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրայինից սրբազան պայքարին չմասնակցելու հրաման ունե՞ք․ Լուսինե թովմասյանը խուսափեց պատասխանիցՈստիկանները պատ են կազմել ԱԺ մուտքի մոտ. պատգամավոր Արթուր Սարգսյանին թույլ չեն տալիս ներս մտնել (տեսանյութ) ԱԺ մուտքի մոտ՝ հիմաԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Լիտվայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները` ուղիղ 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Ամբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Օպերայի շենքի հարակից փողոցներում լարված վիճակ է (տեսանյութ) Ադրբեջանին անհանգստացնում է Հայաստանում տեղի ունեցողը. Հակոբ Բադալյան Ալիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ) Քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ ԼՂ-ում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը Եթե Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն ու քննադատություն՝ այն երբեք չի գալիս խարխլելու պետությանը․ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանայինք սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էինք բողոքում. ՔՊ-ական պատգամավոր 10 կարմիր բերետավորներ բերման են ենթարկել 15-ամյա պատանուն (տեսանյութ) Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով Մի հատ Վահե Ղալումյանին հարցրեք՝ ինքն ինչ մասնագիտություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ահռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանը Գերասիմ Վարդանյանն Տիգրանաշենի ներսում է (տեսանյութ)Կառավարությունից ներքին, գաղտնի հրահանգ կա՝ Փաշիյանին պաշտպանելու համարԲագրատ Սրբազանն ու երթի մասնակիցները մտան ԳԱԱ. նրանց դիմավորեց ինստիտուտի տնօրենը (տեսանյութ)ՌԴ նոր ՊՆ ղեկավարին «Պուտինի հերթական խամաճիկ» են անվանել Չեխովի անվան N55 դպրոցի աշակերտները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին (տեսանյութ)Մենք մեր ընկերներով Տիգրանաշենում ենք․ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)Սրբազանը դուրս եկավ Գրողների միության շենքից (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Կառավարությունից գաղտնի հրահանգ է իջեցվել ՔՊ-ականներին՝ պաշտպանել Փաշինյանին Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Տանիքին աշխատանքներ կատարող երիտասարդը ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել էՈստիկանները խոտ են հավաքում Կոմիտասի պողոտայից (տեսանյութ)ՀՀ նախագահը Միքայել Սրբազանի հետ խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասինԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ) Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով24News-ի լրագրողին ջադուխուրդ արեցին, մի վտիտ աղջկա վրա էդքա՞ն բերետ, մարդ կոչվելու իրավու՞նք ունեն (տեսանյութ) Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել․ Աննա ՄկրտչյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո ՆիկոլյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազան-ի գլխավորած երթը հասնում է ՀՀ Գրողների միությունԼրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆԱբովյանում այս պահին դասադուլ է ընթանում (տեսանյութ) Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․ սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ ՀակոբյանՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. փաստաբանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա, ի՞նչ ունենք այս պահին․ ՀովհաննիսյանՀամացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան Գագիկ Մելքոնյան և Հովիկ Աղազարյան․ այս երկուսի մեջ է պայքարը. Սրբազանի կատակ պատասխանը՝ վարչապետի թեկնածուի մասին հարցին Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան
Ամենադիտված