ՌԴ նոր ՊՆ ղեկավարին «Պուտինի հերթական խամաճիկ» են անվանել
Համաշխարհային Մամուլ![ՌԴ նոր ՊՆ ղեկավարին «Պուտինի հերթական խամաճիկ» են անվանել](/timthumb.php?src=disc/13-05-24/c3cafc02374b40610272caef158b4c0b.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը մեկնաբանել է Սերգեյ Շոյգուին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում Անդրեյ Բելոուսովով փոխարինելու մասին տեղեկությունները։ Նա կիրակի օրը՝ մայիսի 12-ին, համապատասխան հայտարարությամբ հրապարակում է հրապարակել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նոր նախարարը Վլադիմիր Պուտինի հերթական «խամաճիկն» է լինելու։
«Սերգեյ Շոյգուի հսկողության ներքո՝ ՌԴ-ն կորցրել է իր ավելի քան 355 հազար զինվորօ»,- հավելել է Շապսը։
Ինչպես հայտնել ենք, ՌԴ Պաշտպանության նախարարության արդեն նախկին ղեկավար Սերգեյ Շոյգուին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Շոյգուն այս պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Պատրուշևին։
![](banners/armflix.jpg)