Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Եվրոպական քոլեջի ուսանողներին
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է.
«Այսօր Ազգային ժողովում հյուրընկալել էի Հայաստանում Եվրոպական քոլեջի ուսանողներին` փոխտնօրեն Լուսինե Հակոբյանի գլխավորությամբ:
Հետաքրքիր քննարկում ծավալեցինք հայաստանյան կրթական համակարգի և դրա հնարավոր բարեփոխումների մասին, անդրադարձանք նաև տնտեսական քաղաքականությանը: Խոսեցինք Ազգային ժողովի և պետական կառավարման համակարգի մյուս օղակների նշանակության մասին, որից հետո ուսանողները ճանաչողական շրջայց կատարեցին ԱԺ վարչական տարածքում»։