Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Փետրվարի 18-ի աստղագուշակ

Horoscope

ԽՈՅ Բավական անհանգիստ առավոտ է սպասվում: Հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրերին. զարմանալի իրադարձություններ շատ կլինեն, շրջապատողներն էլ իրենց ձեր սպասածի նման չեն պահի: Չեն բացառվում մանր-մունր սխալներն ու ցավալի կորուստները:

Բայց շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այն հատկապես նկատելի կդառնա անձնական հարաբերությունների ոլորտում. մտերիմների հետ լեզու գտնելը կհեշտանա, դուք կզգաք նրանց աջակցությունը: Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում աշխարհիկ միջոցառումների մասնակցող Խոյերին:

ՑՈՒԼ Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի, թե ինչով արժե զբաղվել այսօր, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հնարավոր է չհասցնեք անել ծրագրած ամեն ինչ, բայց ամենակարևոր առաջադրանքները, միևնույն է, կլուծեք: Օրվա սկզբին լավ է սեփական ուժերին ապավինեք, իսկ ահա օրվա երկրորդ կեսին հեշտությամբ օգնականներ կգտնեք:

Լավ է հետաձգեք լուրջ զրույցներն ու այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին. դրական հույզերը հաստատ ավելորդ չեն լինի: Երեկոյան կուզենաք հանգստանալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Օրը հրաշալի կլինի հանգստի և զվարճանքների համար: Իսկ ահա լուրջ տրամադրվելը շատ Երկվորյակների համար բարդ կլինի: Մտածեք՝ արդյոք չի կարելի հետաձգել ծրագրած գործերը կամ դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Եթե նման հնարավորություն չկա, աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել ու անհնարինին չձգտել:

Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ շփումները հաճելի կլինեն, քննարկումների համար թեմաներ կգտնվեն, դուք օգտակար բաներ կիմանաք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե այն անսովոր վայրում անցնի:

 
ԽԵՑԳԵՏԻՆ Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Որոշ Խեցգետիններ կկարողանան վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, դուք արագ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի շուրջ:

Ցանկացած գործ այսօր հոգնեցնող է թվալու: Իսկ գործեր այսօր շատ կունենաք, քանի որ ստիպված եք լինելու ակտիվ մասնակցություն ունենալ ուրիշների խնդիրների լուծմանը: Հիշեք, որ շտապելու լուրջ պատճառներ չկան, որոշ առաջադրանքների կարող եք ավելի ուշ վերադառնալ:

ԱՌՅՈՒԾ Հավանական են լավ նորություններ: Որոշ Առյուծներ լուրեր կստանան մարդկանցից, որոնց մասին վերջերս շատ էին անհանգստանում: Հին ընկերները կամ պարզապես լավ ծանոթները կարող են անսովոր ու հետաքրքիր բան առաջարկել: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ գործերում կարող եք հաջողության հասնել: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ընտանիքի անդամների հետ:

ԿՈՒՅՍ Հեշտ չի լինի հանգստություն պահպանելը, իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, նույնիսկ աննշան անհաջողությունները կստիպեն ձեզ լուրջ ապրումներ ունենալ: Բացի այդ, իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, և դրանց լուծման համար պիտի հետաձգեք ծրագրած գործերն ու երկար սպասված հանդիպումները:

Եթե ինքնատիրապետումը չկորցնեք, ապա արագ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Դրանում կօգնի ոչ միայն հարուստ կենսափորձը, այլև նախանձելի հնարամտությունը. դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք հաստատ մեկ ուրիշի մտքով չէին անցնի:

ԿՇԵՌՔ Լուրջ զրույցները լավ է հետաձգեք, քանի որ օրը դրանց համար հարմար չի լինի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, երբեմն նույնիսկ հին ընկերները ձեզ սխալ կհասկանան: Ինքնատիրապետումը պահպանելն էլ հեշտ չի լինի: Շատ Կշեռքների կթվա, թե զրուցակիցները հատուկ են հանում իրենց հավասարակշռությունից:

Իսկ ահա հանգստի, զվարճանքների և չպարտավորեցնող հաճելի զրույցների համար օրը շատ բարենպաստ կլինի: Նոր ծանոթների վրա անմիջապես լավ տպավորություն կթողնեք, նրանք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԿԱՐԻՃ Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք կկարողանաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, հանգիստ լուծել վաղուց ուշադրություն պահանջող մանր-մունր առաջադրանքները: Կարող եք զբաղվել կարևոր փաստաթղթեր, պաշտոնական նամակներ ու հարցումներ կազմելով: Դուք ուշադիր կլինեք, արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու ոչինչ աչքաթող չեք անի:

Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, ապա լավ է ինքնուրույն գործեք, բացառապես սեփական ուժերին ապավինեք: Իսկ ահա հանգստանալը ավելի հաճելի կլինի մտերիմ մարդկանց շրջանում: Եթե հին ընկերները ձեզ անսովոր միջոցառումների հրավիրեն, մի մերժեք նրանց:

ԱՂԵՂՆԱՎՈՐ Այսօր ձեզ համար կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու ամպերում չսավառնելը: Իրատես և պատրանքներ չկառուցող Աղեղնավորները ոչ միայն կհասցնեն անել ծրագրածը, այլև հրաշալի գլուխ կհանեն նոր առաջադրանքներից: Չարժե կապվել լուրջ պարտավորություններով կամ առանց մտածելու խոստումներ տալ:

Խորհուրդների կամ աջակցության հարցով լավ է դիմեք նրանց, ովքեր բազմիցս օգնել են ձեզ ու միշտ ձեր կողմից են եղել: Նման մարդկանց հետ շփումները կոգեշնչեն ու կուրախացնեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Այսօր կուզենաք ձեր կյանքում նոր բան մտցնել, խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Դուք կարող եք նոր գործերում հավատալ ձեր ուժերին, սակայն աշխատեք չմոռանալ զգուշության մասին ու առաջնորդվել առողջ բանականությամբ: Վառ հույզերի հետևից ընկնելը կարող է տհաճություններով ավարտվել: Իսկ ահա մտածված արարքների համար չեք զղջա:

Օրը հարմար կլինի տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Չի բացառվում չծրագրված ծախսերի կարիք լինի: Սակայն խոսքը մեծ գումարի մասին չի լինի, բյուջեին վտանգ չի սպառնում:

ՋՐՀՈՍ Օրը բավական հանգիստ կանցնի: Հազիվ թե կարևոր հաղթանակներ տոնելու կամ գործերում գլխապտույտ հաջողությունների հասնելու հնարավորություն ունենաք: Բայց դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, ուստի լուրջ խնդիրներ չեն առաջանա: Առավոտն արժե նվիրել առօրյա առաջադրանքների լուծմանը, նոր բան կարելի է ավելի ուշ ստանձնել:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից. այսօր այն ինքնազգացողության վատացման պատճառ կարող է դառնալ: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստի, բուժիչ պրոցեդուրաների համար:

ՁԿՆԵՐ Օրն արժե սկսել կարևոր գործերից ու լուրջ հարցերը լուծելուց: Հենց առավոտն է բարենպաստ լինելու, այդ հատվածում հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել, ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Շատ Ձկների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Նոր վայրեր ուղևորությունները ձեզ կոգեշնչեն, բացի այդ, հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կտան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular