«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ) Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ Երեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 

Փետրվարի 18-ի աստղագուշակ

Աստղագուշակ

ԽՈՅ Բավական անհանգիստ առավոտ է սպասվում: Հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրերին. զարմանալի իրադարձություններ շատ կլինեն, շրջապատողներն էլ իրենց ձեր սպասածի նման չեն պահի: Չեն բացառվում մանր-մունր սխալներն ու ցավալի կորուստները:

Բայց շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այն հատկապես նկատելի կդառնա անձնական հարաբերությունների ոլորտում. մտերիմների հետ լեզու գտնելը կհեշտանա, դուք կզգաք նրանց աջակցությունը: Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում աշխարհիկ միջոցառումների մասնակցող Խոյերին:

ՑՈՒԼ Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի, թե ինչով արժե զբաղվել այսօր, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հնարավոր է չհասցնեք անել ծրագրած ամեն ինչ, բայց ամենակարևոր առաջադրանքները, միևնույն է, կլուծեք: Օրվա սկզբին լավ է սեփական ուժերին ապավինեք, իսկ ահա օրվա երկրորդ կեսին հեշտությամբ օգնականներ կգտնեք:

Լավ է հետաձգեք լուրջ զրույցներն ու այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին. դրական հույզերը հաստատ ավելորդ չեն լինի: Երեկոյան կուզենաք հանգստանալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Օրը հրաշալի կլինի հանգստի և զվարճանքների համար: Իսկ ահա լուրջ տրամադրվելը շատ Երկվորյակների համար բարդ կլինի: Մտածեք՝ արդյոք չի կարելի հետաձգել ծրագրած գործերը կամ դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Եթե նման հնարավորություն չկա, աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել ու անհնարինին չձգտել:

Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ շփումները հաճելի կլինեն, քննարկումների համար թեմաներ կգտնվեն, դուք օգտակար բաներ կիմանաք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե այն անսովոր վայրում անցնի:

 
ԽԵՑԳԵՏԻՆ Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Որոշ Խեցգետիններ կկարողանան վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, դուք արագ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի շուրջ:

Ցանկացած գործ այսօր հոգնեցնող է թվալու: Իսկ գործեր այսօր շատ կունենաք, քանի որ ստիպված եք լինելու ակտիվ մասնակցություն ունենալ ուրիշների խնդիրների լուծմանը: Հիշեք, որ շտապելու լուրջ պատճառներ չկան, որոշ առաջադրանքների կարող եք ավելի ուշ վերադառնալ:

ԱՌՅՈՒԾ Հավանական են լավ նորություններ: Որոշ Առյուծներ լուրեր կստանան մարդկանցից, որոնց մասին վերջերս շատ էին անհանգստանում: Հին ընկերները կամ պարզապես լավ ծանոթները կարող են անսովոր ու հետաքրքիր բան առաջարկել: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ գործերում կարող եք հաջողության հասնել: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ընտանիքի անդամների հետ:

ԿՈՒՅՍ Հեշտ չի լինի հանգստություն պահպանելը, իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, նույնիսկ աննշան անհաջողությունները կստիպեն ձեզ լուրջ ապրումներ ունենալ: Բացի այդ, իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, և դրանց լուծման համար պիտի հետաձգեք ծրագրած գործերն ու երկար սպասված հանդիպումները:

Եթե ինքնատիրապետումը չկորցնեք, ապա արագ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Դրանում կօգնի ոչ միայն հարուստ կենսափորձը, այլև նախանձելի հնարամտությունը. դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք հաստատ մեկ ուրիշի մտքով չէին անցնի:

ԿՇԵՌՔ Լուրջ զրույցները լավ է հետաձգեք, քանի որ օրը դրանց համար հարմար չի լինի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, երբեմն նույնիսկ հին ընկերները ձեզ սխալ կհասկանան: Ինքնատիրապետումը պահպանելն էլ հեշտ չի լինի: Շատ Կշեռքների կթվա, թե զրուցակիցները հատուկ են հանում իրենց հավասարակշռությունից:

Իսկ ահա հանգստի, զվարճանքների և չպարտավորեցնող հաճելի զրույցների համար օրը շատ բարենպաստ կլինի: Նոր ծանոթների վրա անմիջապես լավ տպավորություն կթողնեք, նրանք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԿԱՐԻՃ Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք կկարողանաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, հանգիստ լուծել վաղուց ուշադրություն պահանջող մանր-մունր առաջադրանքները: Կարող եք զբաղվել կարևոր փաստաթղթեր, պաշտոնական նամակներ ու հարցումներ կազմելով: Դուք ուշադիր կլինեք, արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու ոչինչ աչքաթող չեք անի:

Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, ապա լավ է ինքնուրույն գործեք, բացառապես սեփական ուժերին ապավինեք: Իսկ ահա հանգստանալը ավելի հաճելի կլինի մտերիմ մարդկանց շրջանում: Եթե հին ընկերները ձեզ անսովոր միջոցառումների հրավիրեն, մի մերժեք նրանց:

ԱՂԵՂՆԱՎՈՐ Այսօր ձեզ համար կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու ամպերում չսավառնելը: Իրատես և պատրանքներ չկառուցող Աղեղնավորները ոչ միայն կհասցնեն անել ծրագրածը, այլև հրաշալի գլուխ կհանեն նոր առաջադրանքներից: Չարժե կապվել լուրջ պարտավորություններով կամ առանց մտածելու խոստումներ տալ:

Խորհուրդների կամ աջակցության հարցով լավ է դիմեք նրանց, ովքեր բազմիցս օգնել են ձեզ ու միշտ ձեր կողմից են եղել: Նման մարդկանց հետ շփումները կոգեշնչեն ու կուրախացնեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Այսօր կուզենաք ձեր կյանքում նոր բան մտցնել, խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Դուք կարող եք նոր գործերում հավատալ ձեր ուժերին, սակայն աշխատեք չմոռանալ զգուշության մասին ու առաջնորդվել առողջ բանականությամբ: Վառ հույզերի հետևից ընկնելը կարող է տհաճություններով ավարտվել: Իսկ ահա մտածված արարքների համար չեք զղջա:

Օրը հարմար կլինի տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Չի բացառվում չծրագրված ծախսերի կարիք լինի: Սակայն խոսքը մեծ գումարի մասին չի լինի, բյուջեին վտանգ չի սպառնում:

ՋՐՀՈՍ Օրը բավական հանգիստ կանցնի: Հազիվ թե կարևոր հաղթանակներ տոնելու կամ գործերում գլխապտույտ հաջողությունների հասնելու հնարավորություն ունենաք: Բայց դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, ուստի լուրջ խնդիրներ չեն առաջանա: Առավոտն արժե նվիրել առօրյա առաջադրանքների լուծմանը, նոր բան կարելի է ավելի ուշ ստանձնել:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից. այսօր այն ինքնազգացողության վատացման պատճառ կարող է դառնալ: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստի, բուժիչ պրոցեդուրաների համար:

ՁԿՆԵՐ Օրն արժե սկսել կարևոր գործերից ու լուրջ հարցերը լուծելուց: Հենց առավոտն է բարենպաստ լինելու, այդ հատվածում հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել, ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Շատ Ձկների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Նոր վայրեր ուղևորությունները ձեզ կոգեշնչեն, բացի այդ, հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կտան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Ամենադիտված