Կառավարության որոշման պատճառով անժամկետ դադարեցվել են «Գոյ» թատրոնի՝ փետրվար ամսվա ներկայացումները
Գիտություն և Մշակույթ«Գոյ» թատրոնը հաղորդագրությաւն է տարածել․
«Հարգելի հանդիսատես ցանկանում ենք տեղեկացնել, որ փետրվար ամսվա ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության 701-Ն որոշումից բխած ապօրինությունների պատճառով։
Ովքեր նախապես տոմսեր էին գնել հայցում ենք ձեր ներողամտությունը։ Խնդիրները կարգավորելուց հետո կկապվենք ձեզ հետ կամ կլինեն հավելյալ հայտարարություններ մեր էջում։
Թատրոնը մեկ այլ հաղորդագրությամբ հայտարարել է, որ մամուլի ասուլիս է հրավիրում։