Գորիսում ձյուն է տեղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Կապանում մառախուղ է
Հասարակություն![Գորիսում ձյուն է տեղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Կապանում մառախուղ է](/timthumb.php?src=disc/19-02-24/6f69e7b57b655583b6b7eeec41e1b2f5.jpg&w=780)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գորիս քաղաքում տեղում է ձյուն:
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
![](banners/armflix.jpg)